ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Protestant.am-ը զրուցել է «Քեզ համար հույս կա» գրքի հեղինակ, հովիվ Վազգեն Զոհրաբյանի հետ Գրողներից ոմանք պնդում են, որ իրենց համար այս կամ այն գիրքը գրելու պատճառ է դարձել ի վերուստ տրված սուր պահանջը: Մյուսները գրքեր են գրել, որովհետև տեսել են, որ առկա է դրանց անհրաժեշտությունը հասարակության մեջ, երրորդները՝ այլ դրդապատճառներով: Իսկ Ձեզ մոտ ինչպե՞ս ծնվեց այս գիրքը գրելու գաղափարը: Լինելով ավելի քան 40 գրքերի թարգմանիչ և խմբագիր, հոգուս խորքում թաքցրել էի ինչ-որ մի օր սեփական գիրք գրելու ցանկությունը։ Գիտեի, որ այդ օրը վաղ թե ուշ գալու էր։...