Menu
Create Custom Side Menus
Vazgen Arseni | Blog standard
140
paged,page-template,page-template-blog-standard,page-template-blog-standard-php,page,page-id-140,paged-2,page-paged-2,eltd-core-1.0.3,ajax_fade,page_not_loaded,,borderland-ver-1.6, vertical_menu_with_scroll,smooth_scroll,side_menu_slide_with_content,width_470,paspartu_enabled,paspartu_on_top_fixed,paspartu_on_bottom_fixed,wpb-js-composer js-comp-ver-4.9.1,vc_responsive

Passion & Dedication

Blog Standard

q

Lorem ipsum dolor sit amet, consectetuer adipiscing elit, sed diam nonummy nibh euismod.tation ullamcorper suscipit lobortis nisldolore eu feugiat nulla facilisis at vero eros et accumsan et iusto odio dignissim qui blandit praesent luptatum zzril delenit augue duis dolore te feugait nulla facilisi.

Անհեռատեսության և անիրատեսության համազգային ախտանիշը

Մեր ազգային անհեռատեսությունն ու անիրատեսությունն այն ախտն ու հիվանդությունն են, որի հետևանքները կրում է ոչ միայն ներկա սերունդը, այլև ապագա սերունդները։   Հեռատես լինելու համար մենք պետք է նախ իրատես լինենք, սակայն, ցավոք, մեր կարճատեսությունը թույլ չի տալիս իրատես լինել։ Մեր ազգային տեսողությունը մթագնած և շղարշված է անցյալի հնարովի առասպելներով, անիրական պատումներով, մեր ազգի՝ իբրև թե հերոսական սխրանքներով և, այսպես կոչված, ըտնրյալ լինելու սինդրոմով։   Երբ գալիս է ազգովի որևէ որոշում կայացնելու պահը, մենք այնքան կտրված ենք իրականությունից, որ չենք տեսնում մեր ներկա կայացվելիք որոշումների վնասն ու վտանգը ապագա...

Համացանցային քարոզիչների 4 վտանգները

Հարցն այն չէ, որ նման հավատացյալներն իրենց ականջները ճշմարտությունից կդարձնեն և առասպելներին կհետևեն․ դա ընդամենը հետևանքն է։ Խնդրի արմատն այն է, որ նրանք իրենց համար ուսուցիչներ կընտրեն՝ համաձայն իրենց ցանկությունների, ըստ տրամադրության, ըստ իրենց մարմնավոր ցանկությունների։ Այսինքն՝ համաձայն այս արտահայտությունների. «Ես այդպես եմ ուզում», «Ես այդպես եմ հարմար զգում»։ ...

Շրջմոլիկ հավատացյալները

Պանդեմիայի շրջափուլում շատ եկեղեցիներ սկսեցին իրենց ծառայությունները հեռարձակել առցանց և կոչ անել իրենց անդամներին տներում հավաքվել։ Եվ տնային եկեղեցիների շարժումը սկսեց աճել այն չափով, որ այսօր շատ ու շատ հասուն հավատացյալներ հավատքով քայլ են կատարում և ընդունված ստանդարտներից դուրս համայնքներ են հիմնում։ Եկեղեցիները սկսել են մտածել նախկին չափանիշներից դուրս։ Դա լավ է։ Սակայն միաժամանակ նաև վատ է, որ չստուգված, չկրթված և որակավորում չունեցող մարդիկ օգտագործում են այս հնարավորությունը սկսելու այնպիսի ծառայություններ, որոնք որևէ հիմք չունեն։ Նման մարդկանց ես անվանում եմ միայնակ շրջմոլիկներ, քանի որ նրանք...

Գառնու ձորի անհայտ անկյունը

Եթե դեռ չեք եղել Գառնու չքնաղ ձորում, ահա մի քանի պատճառ անպայման այցելելու. 1. Արտասովոր տեսարան Մեր տուրիստական երթուղին միշտ սահմանափակվում է Գառնի֊Գեղարդ ուղղությամբ, և մարդիկ գնում են, որ տեսնեն ձեռակերտ տաճարներ և առնչվեն դարավոր պատմության հետ, սակայն Գառնու ձորը անձեռակերտ մի բնական տաճար է բաց երկնքի տակ, որն արարվել է Արարչի ճաշակով։ 2. Բարեկարգ ճանապարհ Զգացվում է, որ այս տարածքում ճանապարհաշինությունը մեծ թափով է ընթանում։ Դուք Գառնի գյուղից հանգիստ կիջնեք կիրճը բավականին բարեկարգ ճանապարհով։ 3. Ֆանտաստիկ մթնոլորտ Սա մի վայր է, որտեղ քեզ թվում է, թե քարերը կախված են երկնքից,...

Մի քանի դաս, որ կարող ենք սովորել կորոնավիրուսից

Վազգեն Զոհրաբյան   Այս պահին մինչ դուք կարդում եք այս հոդվածը, աշխարհում արդեն շուրջ 600.000 մարդ է վարակվել, 25.000 մահվան դեպքեր կան և 125.000 հոգի վերականգնվել են։ Միլիոնավոր մարդիկ գտնվում են մեկուսացման մեջ։ Համաճարակները, տարաժամ մահերը և աշխարհացունց կատակլիզմները նորություն չեն Աստծու Խոսքի համար։ Դեռևս երկու հազար տարի առաջ Տեր Հիսուսը զգուշացնում էր մեզ, որ նման օրեր գալու են։ Եվ որքան էլ աղոթենք, միևնույն է գրվածը պիտի կատարվի։ Սակայն կան կարևոր դասեր այս ամենից, որոնք պետք է սերտենք միասին։ Կորոնավիրուսը՝ այդ անտեսանելի, բայց անկառավարելի երևույթը, փորձում է փոխել աշխարհակարգը...

Իսկ ի՞նչ է Աստված ասում քո մասին

Երբ դոկտոր Մայլս Մոնրոն տասնչորս տարեկան էր, իրեն դասավանդում էր մի սպիտակամարոթ ուսուցիչ, ով Շոտլանդիայից էր և սովոր էր նվաստացնել սևամորթ աշակերտներին։ Այդ մարդը պատանի Մոնրոյին ասաց, որ նա կես կենդանի կես մարդ է, կապիկ, որը երբեք ի վիճակի չէ սովորել, ապուշ է, սևամորթ, նեգր, անկիրթ...

Մարգարեներ, քահանաներ և սուրբ գրություններ տված ազգը

Վազգեն Արսենի Գրող, հրապարակախոս   Մեր ճամպրուկները կապված են, և հյուրանոցի առաջ սպասում ենք երթուղային տաքսուն, որը մեզ Երուսաղեմից Թել Ավիվի օդանավակայան պետք է հասցնի։ Ետևում ենք թողնում հագեցած, ֆիզիկապես հոգնեցուցիչ, բայց գլխապտույտ առաջացնելու չափ հետաքրքիր շաբաթը։ Իսրայելի ռելիեֆը և անապատային չոր ու երբեմն անտանելի տապը ստիպում են կարոտով փափագել Հայաստանի լեռներին և հայրենիքի զով ու թովիչ բնությանը։   Երուսաղեմին հրաժեշտ ենք տալիս նորից հանդիպելու հույսով։ Այդ առեղծվածային քաղաքն իր անտեսանելի ձգողականությամբ գերում է յուրաքանչյուր այցելուի։ Իզուր չէ, որ Իսրայելն անվանում են Հինգերորդ ավետարան․ այստեղ ամեն մի քարն ու սարը,...