Գործի՞ք, թե՞ գործիչ
Աստծու շատ ծառաներ, երբ կորցնում են իրենց ողջախոհությունը, սկսում են իրենց վերագրել Աստծու փառքը, և դա ներքուստ իրենց դուր է գալիս։ Երբ Աստծու զորությունը գործում է ու մարդը սխալմամբ դա իրեն է վերագրում, այդ զորությունը մարդու ինքնադրսևորումն ուժեղացնում է և մարդը չի կարողանում ամբողջ փառքը տալ Տիրոջը, և գողանում է այդ փառքն ու սայթաքում է։ Ողբերգություն է, երբ գործիքն իրեն գործչի տեղ է դնում և փորձում է գողանալ Գործչի փառքը։ Դա նույնն է, ինչ հմուտ և արհեստավարժ բժշկի ձեռքին գտնվող բժշկական գործիքը պարծենա և ասի. «Տեսա՞ք,...