Menu
Create Custom Side Menus
Vazgen Arseni | Ողջու՛յն աշխարհ
319
post-template-default,single,single-post,postid-319,single-format-standard,eltd-core-1.0.3,ajax_fade,page_not_loaded,,borderland-ver-1.6, vertical_menu_with_scroll,smooth_scroll,side_menu_slide_with_content,width_470,paspartu_enabled,paspartu_on_top_fixed,paspartu_on_bottom_fixed,wpb-js-composer js-comp-ver-4.9.1,vc_responsive

Ողջու՛յն աշխարհ

Ողջու՛յն աշխարհ

Միասին կտրենք ժապավենը

«Սկզբում Աստված….»։

Ծննդոց 1:1

Vazgen

Հազարավոր մղոնները սկսվում են մեկ քայլից, մեծ հրդեհներն առաջանում են մեկ կայծից, հաստափոր գրքերը սկսվում են մեկ բառից։

Այս կայքն էլ փոքրիկ սկիզբ է մի ճամփորդության, որի ժամանակ կփորձենք նորովի նայել կյանքին, աշխարհին, մեր շրջապատող իրականությանը։

Սա սկիզբ է ստեղծագործական մի նոր ընթացքի, որի ժամանակ պիտի բացահայտենք աստվածատուր շնորհներն ու կոչումները, որոնք նախասահմանված են մեզ համար։

Միասին պիտի փորձենք ստեղծագործել, բացահայտել, փոխվել և փոխել, լուսավորվել և լուսավորել:


Սա հարթակ է բոլոր նրանց համար, ովքեր սիրում են «հոսանքին հակառակ» ընթանալ, նորարար լինել, մտքի թռիչք և ճշմարտության փնտրտուք ունենալ։

Այստեղ, ըստ առաքյալի խոսքերի, ամեն բան քննելու ենք և բարին ամուր բռնելու ենք։ Չենք վախենալու սուր անկյուններից, չենք խուսափելու իրականության հայելու առաջ կանգնելուց, չենք խուսափելու անկեղծությունից և չենք զլանալու ջանք գործադրել փոխվելու, ավելի լավը դառնալու համար։

Առաջնորդվելու ենք Աստվածաշնչի հավիտեական ճշմարտություններով, վերաբացահայտելու ենք մեր ինքնությունն ու փորձելու ենք ապրել համաձայն աստվածային կամքի և նախախնամության։

Լուսավորվելու ենք, որ լուսավորենք աշխարհը միասին։

Ուրեմն, միասին կտրենք ժապավենը մեր կայքի, բացահայտենք, բարձրաձայնենք և բաժնեկցենք։

Վազգեն Արսենի

Կայքի գլխավոր խմբագիր և հեղինակ