Menu
Create Custom Side Menus
Vazgen Arseni | Blog standard
140
paged,page-template,page-template-blog-standard,page-template-blog-standard-php,page,page-id-140,paged-4,page-paged-4,eltd-core-1.0.3,ajax_fade,page_not_loaded,,borderland-ver-1.6, vertical_menu_with_scroll,smooth_scroll,side_menu_slide_with_content,width_470,paspartu_enabled,paspartu_on_top_fixed,paspartu_on_bottom_fixed,wpb-js-composer js-comp-ver-4.9.1,vc_responsive

Passion & Dedication

Blog Standard

q

Lorem ipsum dolor sit amet, consectetuer adipiscing elit, sed diam nonummy nibh euismod.tation ullamcorper suscipit lobortis nisldolore eu feugiat nulla facilisis at vero eros et accumsan et iusto odio dignissim qui blandit praesent luptatum zzril delenit augue duis dolore te feugait nulla facilisi.

Կիրակին չեմ պատկերացնում առանց եկեղեցի գնալու

Խորվաթիայի հավաքան 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության հրաշքներից էր։ Խորվաթիան քրիստոնեական երկիր է, իսկ ֆուտբոլի ազգային հավաքականի մարզիչը` Զլատկո Դալիչը, հավատացյալ է։   Վերջերս խորվաթական ռադիոյին տված նրա հարցազրույցում ֆուտբոլի ազգային հավաքականի մարզիչ Զլատկո Դալիչը պատմել է, որ իր բոլոր հաջողությունների համար պարտական է Աստծուն։   Ռուսաստանում եղած առաջնության ժամանակ շատ ֆուտբոլիստներ արտահայտեցին իրենց հավատքն առ Աստված բազմազան ձևերով։ Անկասկած ֆուտբոլը միայն սպորտային վարպետություն չի ենթադրում, այլև նպատակասլացություն և ինչպես արտահայտվում են շատ հավատացյալներ, նաև Աստծու օրհնություն։     Խորվաթիայի հավաքականի գլխավոր մարզիչ Զլատկո Դալիչը, ով բալկանյան այդ թիմին առաջնորդեց դեպի ֆուտբոլի...

ՍՈՒՏ ՄԱՐԳԱՐԵԻ 7 ՆՇԱՆՆԵՐԸ

Աստվածաշունչն ի՞նչ է ասում սուտ մարգարեների և ուսուցիչների մասին։ Հիսուսը Մատթեոս 7:15-16-ում զգուշացնում է, որ նրանք գալիս են գառան մորթով, սակայն ներքուստ հափշտակող գայլեր են։ Ըստ Հիսուսի, մենք նրանց պետք է իրենց պտուղներից զանազանենք։ Իսկ պտուղները դրանք ըստ Աստվածաշնչի մարդու բնավորության գծերն են և գործերը։ Ամեն դեպքում պտուղ բառի աստվածաշնչյան համարժեքը արդյունքն է։ Հետևաբար ցանկացած ծառայություն որոշվում է ըստ դրա արդյունքի։ Եթե այն շինություն և հոգևոր աճ է բերում, նպաստում է հավատացյալի ապաշխարությանն ու հոգևոր ընթացքին, ապա բնականաբար աստվածային ծագում ունի։ Սակայն եթե այն վեճեր...

ԻՆՉՊԵ՞Ս ԶԱՆԱԶԱՆԵԼ ՍՈՒՏ ՄԱՐԳԱՐԵՆԵՐԻՆ

«Արդ, զգո՛ւյշ եղեք ձեր անձերի և ձեր հոտի համար, որի վրա Սուրբ Հոգին խնամողներ կարգեց ձեզ` հովվելու համար Աստծո եկեղեցուն, որ Իր արյամբ գնեց։ Որովհետև ես գիտեմ, որ իմ հեռանալուց հետո հափշտակող գայլեր են մտնելու ձեր մեջ, որ չեն խնայելու հոտը։ Եվ ձեր միջից էլ դուրս կգան մարդիկ, որ սխալ բաներ կխոսեն` աշակերտներին իրենց ետևից տանելու համար»։ Գործք 20:28-30   Եկեղեցու հոգևոր առոջության, ուսուցման և ավետարանական սկզբունքների կիրառման անմիջական պատասխանատուներն են եկեղեցու ուսուցիչներն ու հովիվները։   Հովիվները եկեղեցում մի քանի գործառույթ ունեն.   1. Արածեցնել Աստծո հոտը   2. Առաջնորդել Աստծո հոտը   3. Պաշտպանել Աստծո...

Արդյոք դուք կոտրվա՞ծ սիրտ ունեք Աստծո առաջ

Աստվածաշունչը շատ է խոսում կոտրվածությունից։ Սաղմոսների գրքում ասվում է, որ Աստված ապրում է կոտրված և փշրված սիրտ ունեցողների հետ։ Երբեմն կոտրվածությունը հոմանիշ է խոնարհության, Աստծուն չհակառակվելու և Աստծո և մարդկանց հետ հաշտ լինելուն։ Մեր եսը շատ համառ է. այն միշտ ուզում և ձգտում է անել իր կամքը, իր ցանկություններն ու նախասիրությունները։ Եսի համար անչափ կարևոր է սեփական շահը, արժանապատվությունն ու սեփական արժանիքները։ Սակայն Քրիստոս կոչ է անում Իրեն հավատացողներին ուրանալ սեփական եսը և խաչը վերցրած գնալ Իր հետևից։ Յուրաքանչյուր քրիստոնյա և հատկապես ծառայող քրիստոնյաները պետք...

7 քայլ՝ անցյալից ազատվելու համար

Հեղինակ՝ Վազգեն Արսենի Մեր անցյալը մեր կյանքի անբաժան բաղկացուցիչն է։ Սակայն ոմանց կյանքում անցյալն այդքան էլ անցյալ չէ, այլ ցավոք սրտի՝ ներկա։ Անցյալն ամեն անգամ կարծես անհաշտ պայքար է մղում՝ մեզ հիշեցնելու իր գոյությունը, մեզ ցավեցնելու և վշտացնելու, ինչպես նաև իր ներկայությունն ապահովելու մեր ներկա գոյության մեջ։ Այն ամեն բան անում է, որպեսզի անցյալ չդառնա։ Սակայն Աստծո Խոսքը շարունակաբար քաջալերում է մեզ անցյալը թողնել հետևում, մոռանալ, չհիշել և չապրել այն անցյալով, որի մեջ Աստված ներկա չէր։   Յուրաքանչյուրս էլ անցյալում ունենք դառը և ցավեցնող հուշեր, դեպքեր, որոնք մեզ...

ՏԱՍԸ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ ԾՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՌԱԿԱՑ ԳՐՔԻՑ

Մի չինական ասացվածք հետևյալն է ասում. «Մի սերունդ ծառն է տնկում, իսկ մյուս սերունդն այդ ծառի ստվերի տակ է նստում»։ Մենք ապրում ենք այն շատ ծառերի շուքի տակ, որ մեր նախնիներն են տնկել։   Սա թե՛ հիանալի առավելություն է, և թե՛ հսկայական մարտահրավեր: Հարկավոր չէ շատ սրամիտ կամ խորաթափանց լինել, որպեսզի տեսնենք, որ ներկայիս հասարակության բարոյական և հոգևոր արժեքները լուրջ անկումային վիճակում են գտնվում։ Այն դժվար հարցը, որին քրիստոնյա ծնողներն այսօր առերեսվում են, սա է. «Որտե՞ղ կարող ենք ծառեր տնկել, որոնց շուքի տակ ապագա սերունդները կարող են...

ԱՌՈՂՋ ԿՇՌԱԴԱՏԵԼՈՒ ՀԻՆԳ ՁԵՎ` ՉՄԱՐԵԼՈՎ ՍՈՒՐԲ ՀՈԳՈՒՆ

Մի հովիվ ինձ հրավիրեց քարոզելու իրենց եկեղեցում կիրակի առավոտյան և հետո զգուշացրեց, որ իրենց ծառայությունների ժամանակ հրաշքով ոսկու փոշի է թափվում: Արձագանքս անկեղծ էր, բայց զգուշավոր: Անկեղծ էր, քանի որ գանահատում եմ Սուրբ Հոգու դրսևորումները և զգուշավոր, քանի որ Սուրբ Գրքի մեջ նման դրսևորման օրինակ չկա, իսկ Սուրբ Գիրքը հոգիներն ու դրսևորումները քննելու մեր հիմնական և առաջնային ուղեցույցն է:   Ես քարոզեցի այդ կիրակի առավոտյան և երբ արդեն ավարտում էի ուղերձս, նկատեցի, թե երեխաներն ինչպես էին մանկական ծառայությունից գալիս իրենց ծնողների մոտ` դահլիճ: Դահլիճի ետևի մասում իրարանցում...