Menu
Create Custom Side Menus
Vazgen Arseni | Արդյոք դուք կոտրվա՞ծ սիրտ ունեք Աստծո առաջ
2392
post-template-default,single,single-post,postid-2392,single-format-standard,eltd-core-1.0.3,ajax_fade,page_not_loaded,,borderland-ver-1.6, vertical_menu_with_scroll,smooth_scroll,side_menu_slide_with_content,width_470,paspartu_enabled,paspartu_on_top_fixed,paspartu_on_bottom_fixed,wpb-js-composer js-comp-ver-4.9.1,vc_responsive

Արդյոք դուք կոտրվա՞ծ սիրտ ունեք Աստծո առաջ

Արդյոք դուք կոտրվա՞ծ սիրտ ունեք Աստծո առաջ

Աստվածաշունչը շատ է խոսում կոտրվածությունից։ Սաղմոսների գրքում ասվում է, որ Աստված ապրում է կոտրված և փշրված սիրտ ունեցողների հետ։ Երբեմն կոտրվածությունը հոմանիշ է խոնարհության, Աստծուն չհակառակվելու և Աստծո և մարդկանց հետ հաշտ լինելուն։ Մեր եսը շատ համառ է. այն միշտ ուզում և ձգտում է անել իր կամքը, իր ցանկություններն ու նախասիրությունները։ Եսի համար անչափ կարևոր է սեփական շահը, արժանապատվությունն ու սեփական արժանիքները։ Սակայն Քրիստոս կոչ է անում Իրեն հավատացողներին ուրանալ սեփական եսը և խաչը վերցրած գնալ Իր հետևից։ Յուրաքանչյուր քրիստոնյա և հատկապես ծառայող քրիստոնյաները պետք է անցնեն կոտրվածության և խոնարհության այս դասը։ Հակառակ դեպքում կոտրված լինելու փոխարեն նրանք կդառնան կոտրողներ և վնասողներ։ Իսկ ի՞նչ է իրականում նշանակում այդ ուրացումը, ի՞նչ է իրենից ենթադրում կոտրվածությունն Աստծո առաջ։ Երբեմն այն դժվար է սահմանել, սակայն այն շատ հեշտ տեսանելի է դառնում, երբ հետևում ենք Հիսուսի վարքին, նամանավանդ, երբ Նա մոտենում էր խաչին։ Ես մտածում եմ, որ այն անհատականորեն կարելի է կիրառել հետևյալ կերպ.

  •  

    • Երբ Աստծո կամքն անելը նշանակում է, որ նույնիսկ իմ քրիստոնյա եղբայրները ինձ չեն հասկանալու, և ես հիշելով, որ «Նրա եղբայրներն էլ չէին հավատում Նրան», խոնարհում եմ իմ գլուխը հնազանդվելու համար ու ընդունում չհասկացված լինելը։ Սա է կոտրվածությունը։

 

    • Երբ ինձ սխալ են ներկայացնում կամ միտումնավոր սխալ մեկնաբանում, և ես հիշելով, որ Հիսուսը, կեղծ մեղադրվելով, «ոչինչ չէր պատասխանում», ընդունում եմ մեղադրանքներն առանց փորձելու արդարացնել ինքս ինձ։ Սա է կոտրվածությունը։

 

    • Երբ մեկին ավելի են նախընտրում իմ առջև, ու ինձ միտումնավոր անտեսում, և ես հիշելով, որ նրանք գոռում էին «խաչի՛ր սրան ու արձակիր մեզ համար Բարաբբային», խոնարհում եմ իմ գլուխը և ընդունում եմ իմ մերժումը։ Սա է կոտրվածությունը։

 

    • Երբ իմ ծրագրերը ցրիվ են գալիս, և ես տեսնում եմ, թե ինչպես է իմ տարիների աշխատանքը ավերակների վերածվում ուրիշների փառամոլությամբ, և ես հիշելով, որ Հիսուսը թույլ տվեց նրանց Իրեն խաչելության տանեն և ընդունեց այդ ձախողման պահը, ես խոնարհում եմ գլուխս ու ընդունում անարդարությունն առանց դառնության։ Սա է կոտրվածությունը։

 

    • Երբ Աստծո առաջ ճիշտ լինելու համար անհրաժեշտ է գնալ խոստովանելու ու փոխհատուցելու խոնարհման ուղիով, և ես հիշելով, որ «Հիսուսն Իր անձն ունայնացրեց, և Իրեն խոնարհեցրեց մինչև մահ, այն էլ խաչի մահ», ես խոնարհում եմ իմ գլուխը և պատրաստ եմ ընդունել մերկացման ամոթը։ Սա է կոտրվածությունը։

 

    • Երբ ուրիշներն անարդար ճանապարհներով ինձանից առաջ են անցնում իմ քրիստոնյա լինելու պատճառով և ինձ պատկանող բաների հետ վարվում են որպես հասարակական սեփականություն, և ես հիշելով, որ «նրանք մերկացրին Նրան ու բաժանեցին Նրա հագուստները՝ վիճակ նետելով», խոնարհում եմ իմ գլուխը և ուրախությամբ ընդունում «իմ ստացվածքի հափշտակությունը» հանուն Նրա։ Սա է կոտրվածությունը։

 

    • Երբ մեկն ինձ հետ աններելի կերպով է վարվում, և ես հիշելով, որ Հիսուսին խաչելուց Նա աղոթում էր. «Հա՛յր, ների՛ր նրանց, քանզի չգիտեն, թե ինչ են անում», խոնարհում եմ իմ գլուխը և ընդունում եմ իմ հանդեպ ցանկացած վերաբերմունք, որը թույլ է տրված ինձ սիրողՀոր կողմից։ Սա է կոտրվածությունը։

 

    • Երբ մարդիկ ինձնից սպասում են անհնարինը և շատ ավելին, քան ժամանակն ու մարդկային զորությունը կարող են տալ, և ես հիշելով Հիսուսի ասածը. «Սա է Իմ մարմինը, որ կոտրվում է ձեզ համար», զղջում եմ իմ ինքնարդարացումից ու ուրիշների համար իմ ինքնազոհողության պակասից։ Սա է կոտրվածությունը։

 
Վերջիվերջո, Պողոս առաքյալը գրում է, որ մենք կավե անոթներ ենք, և այդ անոթի մեջ գանձեր կան պահված։ Հետևաբար, այդ գանձերն ի հայտ են գալիս, երբ մենք կոտրվում ենք Նրա ոտքերի տակ ճիշտ այնպես, ինչպես Մարիամ Մագդաղենացին իր հոտավետ յուղի անոթը կոտրեց Հիսուսի ոտքերի տակ, և այդ անուշաբուրությունը տարածվեց ամբողջ սենյակով մեկ։ Ձեր միջի գանձն ու անուշաբուրությունը երբեք ի հայտ չի գա, եթե չկոտրվեք։