7 բան, որ յուրաքանչյուր քրիստոնյա պետք է անի ամեն օր
Որպես քրիստոնյաներ մենք կանչված ենք ազատության մեջ և մեր աստվածապաշտությունը ոչ թե պարտականությունների մի շարան է, այլ սիրո ինքնաբուխ կյանք։ Սակայն միևնույն ժամանակ կան որոշակի բաներ, որ քրիստոնյան պետք է անի` հավատքի մեջ հարատևելու համար։ «22Բայց խօսքը անող եղէք, եւ ոչ միայն լսողներ՝ ձեր անձերը խաբելով»։ Հակոբոս 1:22 Եթե մենք պարզապես ուսումնասիրենք Աստծո Խոսքը, սակայն այն ի գործ չդնենք, ապա մեր հավատքը ընդամենը կլինի մտավոր մի փորձառություն։ Մեր ամենօրյա գործողություններն են, որ սահմանում և ի ցույց են դնում մեր հավատքը, և այդ նպատակի համար մենք պետք է ուշադիր լինենք։...