Menu
Create Custom Side Menus
Vazgen Arseni | 7 հարց, որ պետք է տանք փոփոխություններից առաջ
2117
post-template-default,single,single-post,postid-2117,single-format-standard,eltd-core-1.0.3,ajax_fade,page_not_loaded,,borderland-ver-1.6, vertical_menu_with_scroll,smooth_scroll,side_menu_slide_with_content,width_470,paspartu_enabled,paspartu_on_top_fixed,paspartu_on_bottom_fixed,wpb-js-composer js-comp-ver-4.9.1,vc_responsive

7 հարց, որ պետք է տանք փոփոխություններից առաջ

7 հարց, որ պետք է տանք փոփոխություններից առաջ

Աստված թեպետ անփոփոխ Աստված է, բայց Նա փոփոխությունների Աստված է։ 

Նա ամեն բան նոր է անում։
 
Նա ստեղծեց եղանակները. գարուն, ամառ, աշուն, ձմեռ։
 
Փոփոխություններն անխուսափելի են, սակայն արդյոք պատրա՞ստ ենք դրանց։
 
Կյանքի փոփոխությունները պատճառ են, որ աճենք։
 
Առանց փոփոխության աճ չկա։
 
Եթե չես ուզում փոխվել, չես աճի։
 
Չկա փոփոխություն առանց կորստի։
 
Եթե ուզում ես մի նոր բան ձեռք բերել, պետք է հնից հրաժարվել։
 
Հրեաները 400 տարի գերության ու ստրկության մեջ էին գտնվում Եգիպտոսում։ Աստված որոշեց փոփոխություն բերել նրանց կյանքի մեջ, սակայն նրանք այդպես էլ չէին հաշտվում իրենց անցյալը կորցնելու հետ։
 
Թվոց 11:5-ում նրանք հետևյալն ասացին.
 

«5Մենք յիշում ենք Եգիպտոսի մէջ մեր ձրի կերած ձկները, վարունգները եւ սեխերը եւ պրասները եւ սոխերը եւ սխտորները։

.
 
Այդ սերունդը այդպես էլ չտեսավ խոստումի երկիրը։
 
Մի քանի հարց, որ պետք է տանք փոփոխություններից առաջ.

         

      1. Ե՞րբ փոփոխություններ են լինում, հարցնենք. «Աստվա՛ծ, ի՞նչ է կատարվում»։

 

      1. Աստծուց իմաստություն խնդրենք
      2.  

      1. Լսի՛ր Աստծո շշունջը

 

Աստված աղմուկի մեջ չի խոսում։ Նա խոսում է լռության մեջ։

       

    1. Աստծուց մի հարցրու ինչո՞ւ, այլ ի՞նչ։

 

Ի՞նչ անեմ, ի՞նչ ես սովորեցնում ինձ, ի՞նչ ես ուզում ասել։
 
Մի՛ կենտրոնացիր խնդրի վրա, այլ քո բնավորության վրա, քանի որ Աստված գուցե փոխում և կերտում է բնավորությունդ նման կերպով։
 
Ոչ թե կենտրոնացիր քո շուրջը կատարվող բաների վրա, այլ` քո մեջ կատարվողի։

       

    1. Հետևաբար փոփոխությունների ժամանակ կենտրոնանանք այն բաների վրա, որոնք չեն փոխվում։

 

Մի քանի բան կա, որ չի փոխվում.
 
Ա. Աստծո սերը
 
Բ. Աստծո ողորմությունը
 
Գ. Աստծո ճշմարտությունը, Խոսքը

       

    1. Մենք պետք է փոխվենք, բայց փոփոխական չլինենք։

 

Գաղ. 1:6.
 

«6Զարմանում եմ որ այսպէս շուտով փոփոխվում էք ձեզ Քրիստոսի շնորհքի մէջ կանչողից դէպի ուրիշ աւետարան»։

 

    1. Վստահիր Աստծուն, ինչ էլ որ լինի։
    2.  

 

Փիլիպ. 1:6.
 

«Եւ հաստատ համոզուած եմ սորան, թէ նա որ ձեզանում սկսեց այս բարի գործը, կ’կատարէ էլ մինչեւ Յիսուս Քրիստոսի օրը»։