Մարգարեներ, քահանաներ և սուրբ գրություններ տված ազգը
Վազգեն Արսենի Գրող, հրապարակախոս Մեր ճամպրուկները կապված են, և հյուրանոցի առաջ սպասում ենք երթուղային տաքսուն, որը մեզ Երուսաղեմից Թել Ավիվի օդանավակայան պետք է հասցնի։ Ետևում ենք թողնում հագեցած, ֆիզիկապես հոգնեցուցիչ, բայց գլխապտույտ առաջացնելու չափ հետաքրքիր շաբաթը։ Իսրայելի ռելիեֆը և անապատային չոր ու երբեմն անտանելի տապը ստիպում են կարոտով փափագել Հայաստանի լեռներին և հայրենիքի զով ու թովիչ բնությանը։ Երուսաղեմին հրաժեշտ ենք տալիս նորից հանդիպելու հույսով։ Այդ առեղծվածային քաղաքն իր անտեսանելի ձգողականությամբ գերում է յուրաքանչյուր այցելուի։ Իզուր չէ, որ Իսրայելն անվանում են Հինգերորդ ավետարան․ այստեղ ամեն մի քարն ու սարը,...