Menu
Create Custom Side Menus
Vazgen Arseni | ԼԳԲՏ-ի նախկին ներկայացուցիչները շքերթ են կազմակերպում
2452
post-template-default,single,single-post,postid-2452,single-format-standard,eltd-core-1.0.3,ajax_fade,page_not_loaded,,borderland-ver-1.6, vertical_menu_with_scroll,smooth_scroll,side_menu_slide_with_content,width_470,paspartu_enabled,paspartu_on_top_fixed,paspartu_on_bottom_fixed,wpb-js-composer js-comp-ver-4.9.1,vc_responsive

ԼԳԲՏ-ի նախկին ներկայացուցիչները շքերթ են կազմակերպում

ԼԳԲՏ-ի նախկին ներկայացուցիչները շքերթ են կազմակերպում

CBN News

Մի խումբ ԼԳԲՏ-ի նախկին ներկայացուցիչներ պատրաստվում են երթ կազմակերպել Լոս Անջելեսի փողոցներում՝ հռչակելով Հիսուս Քրիստոսի վերափոխող զորությունն ու սերը։
 
Շքերթը տեղի կունենա նոյեմբերի 4֊ին։ Ծրագրում ներառված են երկրպագություն, փառաբանություն և վկայություններ այն մարդկանցից, ովքեր իրենց անվանում են նախկին հոմոսեքսուալներ, բիսեքսուալներ և տրանսգենդերներ։ Երթի մասնակիցները գալու են Ամերիկայի տարբեր վայրերից, սակայն բոլորն էլ նույն պատգամն ունեն. Հիսուսի միջոցով ազատություն կա սեռական խառնաշփոթությունից և մեղքից։ Այդ երթին մասնակցելու են նաև «Պուլս» գիշերային ակումբում տեղի ունեցած կրակոցներից և սպանություններից երկու փրկվածներ, ովքեր ասում են, որ լքել են ԼԳԲՏ կենսակերպն այդ հարձակումից հետո, քանի որ կյանք փոխող հանդիպում են ունեցել Հիսուսի հետ։
 
-Վերանայելով «Պուլս» գիշերային ակումբի իմ հին լուսանկարները՝ հիշում եմ իմ տառապանքը այլասերվածության, հարբեցողության և սեռական ազատ հարաբերությունների պատճառով, որոնց պատճառով ես վարակվեցի ՁԻԱՀ֊ով,- CBN News֊ի թղթակցին հայտնում է նախկին նույնասեռական Լուիս Ռուիզը
 
-Խնդիրն այն չէ, որ ես նույնասեռականից վերածվեցի սեռական ճիշտ կողմնորոշում ունեցող մարդու, խնդիրն այն է, որ ես կորսված էի, բայց հիմա փրկված եմ։ Ինչ֊որ մեկն ասաց ինձ, թե Աստված որքան կարող է փոխել ինձ, եթե ես դադարեմ այն անել սեփական ուժերով և վստահեմ Նրան։ Նա ասաց, որ եթե ես սիրեմ Քրիստոսին, Նա ամեն բան կանի ինձ համար,- բացատրեց Լուիսը։
 

Here's My Heart

"I am a living example there is revival in the LGBT community." Each one of these millennials once struggled with same-sex attractions and were caught up in the LGBT lifestyle. That all radically changed when they each had an encounter will Jesus. Now they're ready to share their message with the world. http://go.cbn.com/24740

Geplaatst door CBN News op Vrijdag 4 mei 2018

 
Ջեֆրի ՄքՔալլը, որ նախկին մարմնավաճառ էր և ապրում էր իբրև տրանսկին՝ Սքարլեթ անունով, «Ազատության շքերթ» կազմակերպության հիմնադիրն է։ Նա CBN News գործակալությանն ասաց, որ ցանկանում է, որ ԼԳԲՏ նախկին ներկայացուցիչների ձայնը լսելի լինի։ Նա ցանկանում է, որ աշխարհն իմանա, որ դու կարող ես փոխել քո կենսակերպը՝ անկախ այն բանից, թե ով ես դու։
 
-Ես ցանկացա կազմակերպել այնպիսի մի շքերթ, որտեղ բոլորը, ովքեր լքել են հոմոսեքսուալ կամ տրանսգենդեր կենսակերպը միախմբվեն և միահամուռ ուժերով միջոցառում կազմակերպեն, որպեսզի լսեն միմյանց, ականջ դնեն դիմացինի պատմությանը, ինչպես նաև միջոցառում ունենան, որտեղ կխոսեն այն ազատության մասին, որը մենք գտել ենք Հիսուս Քրիստոսի միջոցով,- ասաց ՄքՔալլը։
 

Join us for Freedom March LA!

Join us in celebrating freedom from LGBTQ lifestyles! Nov 4, we are bringing the good news of FREEDOM to Los Angeles, California. March, worship, and testify with us! Learn more at our website.. www.FreedomToMarch.com

Geplaatst door Freedom March op Zaterdag 13 oktober 2018