Menu
Create Custom Side Menus
Vazgen Arseni | Իսկ ի՞նչ է Աստված ասում քո մասին
2883
post-template-default,single,single-post,postid-2883,single-format-standard,eltd-core-1.0.3,ajax_fade,page_not_loaded,,borderland-ver-1.6, vertical_menu_with_scroll,smooth_scroll,side_menu_slide_with_content,width_470,paspartu_enabled,paspartu_on_top_fixed,paspartu_on_bottom_fixed,wpb-js-composer js-comp-ver-4.9.1,vc_responsive

Իսկ ի՞նչ է Աստված ասում քո մասին

Իսկ ի՞նչ է Աստված ասում քո մասին

Երբ դոկտոր Մայլս Մոնրոն տասնչորս տարեկան էր, իրեն դասավանդում էր մի սպիտակամարոթ ուսուցիչ, ով Շոտլանդիայից էր և սովոր էր նվաստացնել սևամորթ աշակերտներին։ Այդ մարդը պատանի Մոնրոյին ասաց, որ նա կես կենդանի կես մարդ է, կապիկ, որը երբեք ի վիճակի չէ սովորել, ապուշ է, սևամորթ, նեգր, անկիրթ…
 
Քանի որ Մայլսն այդ ժամանակ դասարանի ամենահետադեմ աշակերտն էր, մտածեց, որ ուսուցիչը ճիշտ էր։ Նա վազելով գնաց տուն և լացակումած պատմեց մորն այն բառերը, որոնք լսել էր իր հասցեին։ Մայրը սաստեց նրան և ասաց, որ այլևս երբեք չկրկնի ուսուցչի բառերը։
 
Այնուհետև նա նրան Աստվածաշունչ տվեց, բացեց Եփեսացիներին 3:20 հատվածը և խնդրեց, որ անգիր սովորի մեջբերումը։
Սուրբգրային հատվածը հետևյալն էր ասում.
 

«Բայց Նա (Աստված) մեր մեջ ներգործող զորությամբ կարող է առատությամբ ամեն բանից ավելին անել, քան որ խնդրում ենք ու իմանում…»։

 
Երեք ամիս անց նրա դպրոցական կյանքը վերափոխվում է, քանի որ նրա թվանշանները հասնում են “B”-ի, իսկ վեց ամիս անց՝ “A”-ի։
Հաջորդ տարի նա դառնում է դպրոցի ամենաագերազանցիկ աշակերտը և դպրոցն ավարտելու պահին անգամ նա պահեց այդ բարձր դիրքը։

 
Երբ նա ավարտում էր, նրան մի մրցանակ տվեցին, որը տրվում էր դպրոցի ամենաառաջադեմ աշակերտին։ Նա այդ մրցանակով մտնում է պարոն Ռոբինսոնի գրասենյակ (այն ուսուցչի մոտ, ով միշտ ստորացնում էր նրան) և ասում.
– Սա Ձեզ՝ կապիկի կողմից։
 
Տարիներ անց նա ընդունվում է համալսարան և ստանում երեք բակալավրի աստիճան, տասնութ ամսում՝ մագիստրոսի աստիճան և հինգ դոկտորական աստիճան՝ հինգ համալսարաններից։ Մարդ, ում ասվել էր, որ կապիկ է, անգրագետ է և ձախողակ, ստացավ գիտական ամենաբարձր կոչումները։
 
Մի օր նա Լոնդոնի կենտրոնում մասնակցում էր առաջնորդական դասերին որպես գլխավոր խոսնակ։ Դասընթացի ավարտին նա նստած էր հյուրանոցի նախասրահում, որտեղ մարդկանց մի հոզ բազմություն հերթ էր կանգնել, որպեսզի ձեռք բերեր Մոնրոյի գիրքը նրա ստորագրությամբ։
 
Այդ պահին մի ծեր սպիտակամորթ մարդ է մոտենում նրան։ Նա հուզմունքից դողում էր։ Նա իր հետ երկու գիրք էր բերել Մոնրոյից, որպեսզի հեղինակն իր մակագրությունը դնի գրքի մեջ։ Գրքերից մեկը մաշված էր, էջերն ու տողերը գրիչով գծված։ Դոկտոր Մոնրոն նայում է նրան և ասում.
 
– Պարո՛ն, իմ դուրը գալիս է, երբ տեսնում եմ իմ գրքերը այս տեսքով։ Նշանակում է, որ իմ գրքերը կարդում են։ Շատ շնորհակա՛լ եմ իմ գրքերը կարդալու համար։
 
Ծերունին ի պատասխան ասաց.
 
– Այս գիրքը փոխել է իմ կյանքը։
 
Մոնրոն պատասխանեց.
 
– Պարո՛ն, նման խոսքերն այնքա՜ն թանկ են ինձ համար,- որից հետո սկսեց մակագրել այն գրքի մեջ, որը ծերունին նոր էր ձեռք բերել։ Նա շնորհակալություն հայտնեց նրան, սեղմեց ձեռքը, բայց ծերունին չէր հեռանում։
 
Դոկտոր Մոնրոն ասաց.
 
– Պարո՛ն, ձեր ետևում հերթ կա, թույլ կտա՞ք մյուսներն էլ մոտենան ինձ։
 
Սակայն մարդը շարունակում էր կանգնած մնալ՝ առանց որևէ խոսք ասելու։
 
Մոնրոն շարունակեց.
 
– Պարո՛ն, ես շնորհակալ եմ սեմինարին գալու համար։ Խնդրո՛ւմ եմ, թույլ տվեք, որ մյուսներն էլ առաջանան։
 
Ծերունին որևէ բան չէր ասում և չէր շարժվում։ Այնուհետև Մոնրոն հարցրեց, թե արյոք ինչ որ բա՞ն է պատահել։
 
Այդ ժամանակ ծերունին հետևյալն ասաց.
 
– Ես Բահամյան կղզիներից եմ։
 
– Իրո՞ք,- արձագանքեց Մոնրոն,- ո՞ր քաղաքից։
 
– Նասսա՛ու,- արձագանքեց ծերունին,- մայրաքաղաքի՛ց։
 
-Ինչո՞վ էիք զբաղված այնտեղ,- հետաքրքրությամբ հարցրեց դոկտոր Մոնրոն։
 
– Ես ուսուցիչ էի:
 
– Իսկ որտե՞ղ էիք ուսուցանում։
 
Ծերունին անվանում է դոկտոր Մոնրոյի ավագ դպրոցը, որտեղ վերջինս ուսանել էր։
 
– Պարո՛ն, դա իմ դպրոցն է,- հուզմունքով պատասխանեց Մոնրոն։
 
– Իսկ Դուք ինձ չե՞ք հիշում,- դողդոջյուն ձայնով հարցրեց ծեր ուսուցիչը։
 
– Ո՛չ, պարոն։
 
– Ես պարոն Ռոբինսոնն եմ։
 
– Դուք պարոն Ռոբինսո՞նն եք,- հուզմոնքով հարցրեց Մոնրոն։
 
Հանկարծ նա գիտակցում է, որ այս ծեր մարդն այն ուսուցիչն էր, ով իրեն կես մարդ կես կենդանի էր անվանարկում, նեգր, կապիկ և անկիրթ էր կոչում։
 
Դոկտոր Մոնրոն վեր է թռչում իր նստած տեղից, մոտենում է ծերունուն և գրկում նրան։ Վերջինս սկսում է հեկեկալ դոկտոր Մոնրոյի ուսին։ Մոնրոն չի դիմանում և ինքն էլ է սկսում հեկեկալ։
 
Շուրջը գտնվող մարդիկ դիտում և զարմանում էին այդ տեսարանից։ Նրան շփոթված էին՝ տեսնելով, թե ինչպես այս սևամորթ մարդը գրկել է սպիտակամորթ ծերունուն, և երկուսով բարձրաձայն հեկեկում էին ու միմյանց պարանոցը համբուրում։
 
Մինչ նրանք գրկախառնության մեջ էին, ծերունին բարձրաձայն աղերսում էր.
 
– Ների՛ր ինձ, ների՛ր ինձ, ների՛ր ինձ…
 
Դոկտոր Մոնրոն ի պատասխան ասում էր.
 
– Պարո՛ն Ռոբինսոն, Դուք նկատի ունեք, որ կարդացել եք այն գիրքը, որը կապիկի կողմի՞ց էր գրվել։ Դուք նկատի ունեք, որ կապիկը փոխե՞լ է Ձեր կյանքը։
 
Նրանք երկուսով ծիծաղեցին։ Այնուհետև Մոնրոն Ռոբինսոնին ասաց.
 
– Այլևս երբեք չթերագնահատեք մարդ արարածին։
 
Այսօր դոկտոր Մոնրոյի գրքերը դասագիրք են համարվում այն նույն դպրոցում, որտեղ նրան կապիկ էին անվանել։
Ես չգիտեմ, թե ինչպես են անվանարկել ձեզ կամ ինչ վիճակում եք դուք հիմա։ Ճշմարտությունն այն է, որ մարդկանց անվանարկումներն այնքան կարևոր չեն այն կոչումներից, որով ձեզ եք անվանում։
 
Դոկտոր Մայլս Մոնրոյի նման դուք էլ պետք է գիտակցեք, որ Աստված Իր անսահման իմաստությամբ զորություն ունի ձեր երազանքները, հույսերը, սպասումներն ու պատկերացումներն իրականացնել ձեր կյանքում։ Այնպես որ խնդիրն այն չէ, թե մարդիկ ինչ են մտածում ձեր մասին, այլ այն, թե դուք ի՞նչ եք մտածում ձեր մասին և թե Աստծու Խոսքն ինչ է ասում դրա վերաբերյալ։
 
Մոնրոն հավատաց Աստծու Խոսքին։ Նա մինչև իր կյանքի վերջին օրը մտապահեց այն խոսքը, որն իր մայրն էր սովորեցրել իրեն Եփեսացիներին թղթից, որ եթե հավատա և խնդրի, Աստված իր խնդրածից և մտածածից ավելին կանի։
 
Կարո՞ղ ենք արդյոք մենք էլ Աստծու Խոսքին նման լրջությամբ վերեբերվել։ Կարո՞ղ ենք թույլ տալ, որ մեր կյանքը փոխվի ոչ թե մարդկանց ցածրացնող խոսքերից, այլ Աստծու բարձրացնող խոսքերից։
 

Պատրաստեց՝  Վազգեն Արսենի