Menu
Create Custom Side Menus
Vazgen Arseni | 10 ՊԱՏՃԱՌ, ԹԵ ԵԿԵՂԵՑԻՆ ԻՆՉՈՒ Է ՀԱՄԱՐՎՈՒՄ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆԸ
2261
post-template-default,single,single-post,postid-2261,single-format-standard,eltd-core-1.0.3,ajax_fade,page_not_loaded,,borderland-ver-1.6, vertical_menu_with_scroll,smooth_scroll,side_menu_slide_with_content,width_470,paspartu_enabled,paspartu_on_top_fixed,paspartu_on_bottom_fixed,wpb-js-composer js-comp-ver-4.9.1,vc_responsive

10 ՊԱՏՃԱՌ, ԹԵ ԵԿԵՂԵՑԻՆ ԻՆՉՈՒ Է ՀԱՄԱՐՎՈՒՄ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆԸ

10 ՊԱՏՃԱՌ, ԹԵ ԵԿԵՂԵՑԻՆ ԻՆՉՈՒ Է ՀԱՄԱՐՎՈՒՄ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆԸ

Պատճառ կա, թե ինչու եկեղեցին առաջ անցավ Հռոմեական կայսրությունից, ինչպես նաև բոլոր արքայատոհմերից և կայսրություններից։ Հակառակ այս օրերի մեջ տեղական եկեղեցիների դերի անկման, ես ավելին քան համոզված եմ դրա կարևորության մեջ։
 
Որպես Աստծո արքայության բաղադրիչ, ես հավատում եմ, որ մեր գլխավոր առաքելությունն անհատներին ավետարանելն ու սպառազինելն է` ազգին հասնելու համար։ Այնուամենայնիվ, քրիստոնյաները մեծ սխալ են գործում, երբ նրանց կենտրոնացումը շեղվում է եկեղեցուց, ինչը բերում է Քրիստոսի մարմնի անտեսմանը։ Պողոս առաքյալը հասկացել էր եկեղեցու կարևոր դերի մասին, երբ նա ասաց, որ առաքելական իր ծառայությունը նա ընդունել էր Աստծո ընտրյալների համար (Տիտոս 1:1)։
 
Ահա թե ինչու ես իմ ուշադրության մեծ մասն ավելի շատ կենտրոնացրել եմ Քրիստոսի մարմնում առաջնորդներ բարձրացնելու և սպառազինելու, քան քաղաքական և սոցիալական ակտիվության վրա։ Իմ պատճառաբանությունը սա է. եթե եկեղեցին որպես հաստատություն ուժեղ չլինի, ապա մեր բոլոր գործողություններն անիմաստ են։

Ձեզ եմ ներկայացնում տասը պատճառ, թե եկեղեցին ինչու է համարվում ամենակարևոր հաստատությունը։
 
1. Հավիտենության մեջ եկեղեցին կլինի միակ երկրային հաստատությունը
Հավիտենության մեջ մենք ի վիճակի չենք լինի տեղափոխել մեր տները, աշխատանքները, մեր կոչումները և փողերը։ Մենք այնտեղ չենք պահպանի մեր ամուսնական կարգավիճակը։ Երկրային միակ հաստատությունը, որ կշարունակի գոյություն ունենալ հավիտենության մեջ, եկեղեցին է։
 
2. Եկեղեցին միակ կառույցն է, որ կոչվում է Քրիստոսի մարմին
Պողոս առաքյալը եկեղեցին անվանում է Քրիստոսի մարմին, որը երկրի վրա Աստծո լիության արտահայտումն է (Եփես. 1:22, 23): Նա Հիսուսին անվանում է եկեղեցու գլուխ, իսկ եկեղեցին` Նրա մարմինը (Եփես. 5:23)։ Հետևաբար, Հիսուսը մեր գլուխն է, իսկ եկեղեցին գործում է որպես Նրա պարանոց, ձեռքեր, ոտքեր… Ավելի կարևոր բան չկա, քան օրգանական կապ ունենալ Տեր Հիսուս Քրիստոսի հետ։
 
3. Եկեղեցին միակ հաստատությունն է, որ կոչվում է սյուն և հաստատություն ճշմարտության
Հենց այդպես է Պողոսն անվանում եկեղեցուն (1-ին Տիմ. 3:15)։ Սա նշանակում է, որ աստվածաշնչյան և երկրային ողջ ճշմարտությունը պետք է ստուգվի, մեկնաբանվի և հաստատվի եկեղեցու կողմից։ Այս բարձրագույն կոչումը չի նախատեսվել երկրային որևէ կառույցի համար` լինի քաղաքական, տեխնոլոգիական, գիտական կամ էլ օրենսդրական կառույց։
 
4. Եկեղեցին Քրիստոսի սիրո կենտրոնն է
Թեպետ Հովհաննես 3:16-ը խոսում է Աստծո սիրո մասին, Աստվածաշունչն ավելի է մասնավորեցնում և հայտնում է այն հատուկ սերը, որ Հիսուսն ունի Իր եկեղեցու հանդեպ։ Հիսուսն աղոթեց ոչ թե այս աշխարհի համար, այլ նրանց համար, որոնց Հայրը տվել էր Իրեն (Հովհ. 17:9)։ Հիսուսն ասաց, որ Հայրը Հիսուսի հետևորդներին սիրել է այն նույն սիրով, որով սիրել էր Հիսուսին (Հովհ. 17:23-25)։ Պողոս առաքյալը խրատում էր ամուսիններին` սիրել իրենց կանանց այնպես, ինչպես Քրիստոսը սիրեց եկեղեցին և Իր կյանքը տվեց նրա համար (Եփես. 5:25), որպեսզի կերակրի և պահի եկեղեցին (Եփես. 5:29): Չկա երկրային որևէ հաստատություն, որն ասի, թե Քրիստոսը կերակրում և պահում է իրեն այնպես, ինչպես եկեղեցին։
 
5. Եկեղեցին մի սար է, որը բարձր է բոլոր սարերից
Եսայա 2:2-4-ում մարգարեն սովորեցնում է մեզ, որ վերջին օրերում Տիրոջ տաճարի սարը (եկեղեցին) բարձր է լինելու բոլոր սարերից (ազգերից և հասարակություններից)։ Քանի որ եկեղեցին կոչվում է Տիրոջ տաճար (1-ին Կորնթ. 3:16, 6:19), կարող ենք ակնկալել, որ նրանք, ովքեր եկեղեցու մաս են կազմում, հասարակության վրա իրենց ազդեցությամբ ավելի և ավելի են աճելու։ Վերջիվերջո, աշխարհը մի օր դիմելու է եկեղեցուն` Աստծո ճանապարհներն ու օրենքները սովորելու համար։
 
6. Եկեղեցին Աստծո տունն է
Եկեղեցին միակ ժամանակակից հաստատությունն է, որ կոչվում է Աստծո տուն։ Հետևաբար, եկեղեցին միակ մարմինն է, որն արտոնություն ունի Աստծուն հայր կոչել (Ղուկ. 11:2-4, 1Հովհ. 3:1)։
 
7. Եկեղեցին Քրիստոսի հարսն է
Պողոս առաքյալը գրում է, որ երկրային ամուսնությունը մի խորհուրդ է, որը վերաբերում է Քրիստոսին և Իր եկեղեցուն (Եփես. 5:32): Որպես սրա ապացույց, Քրիստոսի և մարդկության միջև եղած հարաբերության գագաթնակետը կլինի Գառան ամուսնական խնջույքը, երբ Քրիստոսը կընթրի Իր հավիտենական հարսի հետ (Հայտն. 19:6-9): Ներկա պահին Հիսուսը պատրաստում է Իր հարսին այդ մեծ արարողության համար (Եփես. 5:32): Մարդկության պատմության մեջ չկա մի հաստատություն, որ հավակնի կոչվել Քրիստոսի հարսը։
 
8. Աստծո իմաստությունը երկնքում գտնվող հրեշտակային արարածներին հայտնվում է եկեղեցու միջոցով
Պողոս առաքյալն ասում է, որ երկնայիններում գտնվող իշխանություններին և զորություններին կհայտնվի Աստծո բազմապատիկ իմաստությունը (Եփես. 3:8-10): Պետրոս առաքյալն ասում է, որ անգամ հրեշտակները փափագում են հասկանալ և աչք գցել այն բաների մեջ, որոնք եկեղեցուն մատակարարվում են Սուրբ Հոգու կողմից (1-ին Պետ. 1։12)։ Հետևաբար, այն իմաստությունը և լուսավորումը, որոնք Աստծո կողմից տրված են եկեղեցուն, գերազանցում են այն բաներին, ինչը տրված է հրեշտակներին։ Երկրային որևէ կառույց չի կարող նման բանին հավակնել։
 
9. Եկեղեցին երկրի աղն է և աշխարհի լույսը
Պողոս առաքյալն ասում է, եկեղեցին կանչված է այս աշխարհում որպես լույս շողալու (Փիլիպպ. 2:15)։ Հիսուսն Իր հետևորդներին անվանեց երկրի աղ և աշխարհի լույս (Մատթ. 5:13-16)։ Հիսուսն այդ տիտղոսը չշնորհեց կրոնական, տնտեսական կամ էլ գիտական որևէ հաստատությանը, բայց միայն եկեղեցուն, քանի որ մենք միակն ենք, որ կրում ենք այն և թագավորում ենք տիեզերական տիրույթում (Եփես. 1:22-2:6)։
 
10. Եկեղեցին կանչված է շարունակելու Հիսուսի գործը
Հիսուսն Իր հետևորդներին ասաց, որ Նրանք ավելի մեծ գործեր կգործեն, քան Ինքը, քանի որ Նա պատրաստվում էր գնալ Իր երկնային Հոր մոտ (Հովհ. 14:12)։ Ղուկասը հիմնվում է այս խոսքերի վրա, երբ ասում է, որ Հիսուսը համբարձվելուց առաջ պատվերներ տվեց Իր աշակերտներին (Գործք 1:1,2), և Սուրբ Հոգին աշակերտների միջոցով շարունակում է կատարել Հիսուսի գործերը։ Հովհաննես առաքյալը, խոսելով այս մասին, ասում է, որ ինչպես Քրիստոսն է, այնպես էլ մենք ենք այս աշխարհում։ Հետևաբար, ներկայումս եկեղեցին է հայտնում Որդուն և գործում է Նրա գործերը (Գործք 29;30;31… գլուխները)։

Այսպիսով, հակառակ իր տկարություններին, երկրի վրա այսօր գոյություն չունի որևէ մի կառույց կամ հաստատություն, որն այնքան կարևոր կլինի, որքան եկեղեցին`Քրիստոսի մարմինը։