Արարատ (թուրք.՝ Ağrı Dağı, քրդ.՝ Çiyayê Agirî), հանգած հրաբուխ Հայաստանի, Իրանի և Թուրքիայի սահմանի մոտ՝ Արաքս գետի աջ ափին, Հայաստանի սահմանից 32 կմ հեռավորության վրա, իսկ Իրանի սահմանից՝ 16 կմ։ Այն ունի երկու գագաթ՝ մեծ (Մասիս-5165 մ) և փոքր (Սիս-3925 մ), Հայկական Լեռնաշխարհի և Թուրքիայի ամենաբարձր լեռը, գտնվում է Թուրքիայի Իգդիր իլում (շրջանում)։
Մասիսն ունի դեպի հյուսիս թեքված զառիթափ ու ժայռոտ գագաթ՝ 12 կմ² հիմքի մակերեսով, աշխարհի ամենաբարձր գագաթներից է (բարձրությունը՝ 5165 մ), իսկ հարաբերական բարձրությամբ (ստորոտից՝ մինչև գագաթ) առաջինը՝ 4300 մ։ Հյուսիսարևելյան լանջին է «Վիհ Մասեաց» կամ «Փլած Մեծի լերինն» անունով խորխորատը, որը ձգվում է ստորոտից՝ գագաթ շուրջ 10 կմ, իսկ գագաթի մոտ նրա առավելագույն խորությունը հասնում է 1000 մետրի։ Գագաթը պատված է հավերժական ձյունով ստորին սահմանը (4100-4250 մ), որոնցին սկիզբ է առնում մոտ 30 սառցադաշտ։ Հարավարևմտյան լանջին դրանք իջնում են մինչև 3850-3950 մ, բայց Մասյաց վիհում սառույցն իջած է մինչև 2754 մ բարձրությունը։