Menu
Create Custom Side Menus
Vazgen Arseni | Հեղինակի մասին
77
page-template,page-template-full_width,page-template-full_width-php,page,page-id-77,eltd-core-1.0.3,ajax_fade,page_not_loaded,,borderland-ver-1.6, vertical_menu_with_scroll,smooth_scroll,side_menu_slide_with_content,width_470,paspartu_enabled,paspartu_on_top_fixed,paspartu_on_bottom_fixed,wpb-js-composer js-comp-ver-4.9.1,vc_responsive

Կյանք և Նվիրում

Հեղինակի մասին

q

Ծանոթացեք Վազգենի կենսագրությանն ու գործունեությանը։

Հեղինակի մասին

Վազգեն Արսեինի (Զոհրաբյանը) ծնվել է 1981 թվականին՝ Երևանում։ դեռևս պատանի հասակում՝ 1990 թվականին, առաջին անգամ լսելով Ավետարանի պատգամը՝ խորը և կտրուկ վերափոխում է ապրում դեպի Տեր Հիսուս Քրիստոսը։

Բարձրագույն կրթությունը ստացել է Երևանի պետական համալսարանի Միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Քաղաքագիտության ամբիոնում՝ որպես քաղաքագետ։ Ունի քաղաքական գիտությունների մագիստրոսի գիտական կոչում։ Աստվածաբանական կրթությունը ստացել է ամերիկյան Global աստվածաբանական համալսարանում։

2004-2006 թվականին ծառայել է հայկական զինված ուժերում, որտեղ զորամասի համար հիմնում է գրադարան և թերթ։ Իր մատուցած հասարակական և զինվորական ծառայության համար բազմիցս խրախուսվել և բարձր է գնահատվել հրամանատարության կողմից։

2005 թվականից, գտնվելով զինվորական ծառայության մեջ, Վազգենը սկսել է թարգմանել և հրատարակել աշխարհահռչակ աստվածաբան Դերեկ Պրինսի գրքերը, որոնք այսօր էլ շարունակում են մեծ ազդեցություն թողնել բազմաթիվ մարդկանց վրա։ 2006 թվականից Վազգենը գլխավորում է «Դերեկ Պրինսի ծառայության» տարածաշրջանային կենտրոնը՝ որպես ծառայության տնօրեն։ Վազգենն իր կնոջ՝ Գայանեի և իրենց երկու զավակների հետ հոգևոր սպասավորություն են անում դեռևս 2003 թվականից իրենց իսկ կողմից հիմնադրած Աբովյանի «Աստծո Ժողովուրդ» ավետարանական եկեղեցում՝ որպես ավագ հովիվ։ Նրա հիմնական կոչումն է ուսանել Աստծո ժողովրդին աստվածաշնչյան ճշմարտություններով՝ քաջալերելով մարդկանց ապրել հաղթական և լիարժեք քրիստոնեական կյանքով։

Վազգենի հոբբին լուսանկարչությունն է և արշավները բնության գիրկ։

Վազգենի վերջերս հեղինակած գիրքը, որ կոչվում է «Քեզ համար հույս կա», մեծ տարածում և արձագանք գտավ հայ ընթերցողների շարքերում։

40

Գրքերի թարգմանություն

35

Վիդեոուսուցումների թարգմանություն

100000

Գրքերի տպագրություն