Menu
Create Custom Side Menus
Vazgen Arseni | Հովվական 7 խորհուրդ հավատացյալներին
2190
post-template-default,single,single-post,postid-2190,single-format-standard,eltd-core-1.0.3,ajax_fade,page_not_loaded,,borderland-ver-1.6, vertical_menu_with_scroll,smooth_scroll,side_menu_slide_with_content,width_470,paspartu_enabled,paspartu_on_top_fixed,paspartu_on_bottom_fixed,wpb-js-composer js-comp-ver-4.9.1,vc_responsive

Հովվական 7 խորհուրդ հավատացյալներին

Հովվական 7 խորհուրդ հավատացյալներին

1. Հավաքույթի օրը շո՛ւտ արթնացեք:

Հավաքույթին եկեք 15-30 րոպե շուտ` աղոթքով տրամադրելով ձեր անձը մարդկանց և Աստծո հետ հաղորդակցելու համար։
 

2. Աղոթեք, որպեսզի Սուրբ Հոգին խոսի ձեզ հետ քարոզչի միջոցով։

Աղոթեք, որ լսեք այն, ինչ Տերն ուզում է անձամբ ասել ձեզ Խոսքի քարոզի միջոցով։
 

3. Աշխատեք նստել առջևի շարքերում։

Հետևի շարքերում ավելի շատ շեղող հանգամանքներ կան, որոնք կարող են կապված լինել նաև ձեր առջև նստած մարդկանց հետ։ Քույրերից մեկը պատմում էր, թե ինչպես չէր կարողանում նորմալ կենտրանանալ հավաքույթի վրա, քանի որ նրան խանգարում էր իր դիմացի շարքում նստած քրոջ գլխաշորի վրա եղած վագրի նկարը։
 

4. Դուք կարող եք ձեր սմարթֆոնն օգտագործել Աստվածաշունչ կարդալու համար։

Կարող եք նրանում գրառումներ անել, մտքերը կոնսպեկտել, որոնք առաջանում են պաշտամունքի ընթացքում, ինչպես նաև գրել հայտարարությունները։ Եվ եթե Աստծո Հոգին ձեզ մղի, այդ գրառումները կարող եք կիսվել նաև ձեր ընկերների հետ սոցիալական ցանցերում։ Նման դեպքում միակ բանը, որ ձեզ կշեղի քարոզից և երկրպագությունից, մեկնաբանություններին և սոց. ցանցերի գրառումներին հետևելն է հավաքույթի ժամանակ։ Նման զբաղմունքի համար դուք բավականին ժամանակ ունեք մինչև հավաքույթը և դրանից հետո։Եվ ամենակարևորը. անջատեք ձեր հեռախոսի ձայնը, որպեսզի չխանգարեք մյուսներին։
 

5. Դաստիարակեք ձեր միտքը։

Թույլ մի տվեք, որ այն թափառի և շեղվի։ Կենտրոնացե՛ք տեղի ունեցող իրադարձության վրա։ Լսե՛ք Աստծո Խոսքը։ Աշխարհում ավելի կարևոր բան չկա, քան այն խոսքը, որը հռչակվում է ամբիոնից։ Ուշադրություն մի՛ դարձրեք նրանց վրա, ովքեր հավաքույթի ժամանակ վեր են կենում, ելումուտ են անում։ Ուրախացեք և վայելեք դահլիճում գտնվող փոքրիկների ծիծաղից և լացից, նրանք նման կերպ փառաբանում են Աստծուն։
 

6. Բաժնեկցեք ուրիշների հետ այն բանով, ինչով Տերը խոսել է ձեզ հետ պաշտամունքի և քարոզի ընթացքում։

Պատմեք այն մասին, թե հավատացյալների աղոթքը և Աստծո Խոսքն ինչպես է ազդել ձեր կյանքի վրա, ինչեր է փոխել ձեր կյանքում։ Կապի մեջ եղեք ձեր համայնքի այլ քրիստոնյաների հետ` միմյանց աղոթքով և գործնականորեն օգնելու համար։
 

7. Եթե ձեզ չի հաջողվել ներկա լինել հավաքույթին, անպայման լսեք քարոզի ձայնագրությունը, եթե այն կա։

 
Ամենօրյա ընթերցանության և Աստվածաշնչի ուսումնասիրության հետ մեկտեղ, ձեզ շինեք` շաբաթվա ընթացքում կարդալով հոգևոր օգտակար գրքեր։ Դիտեք և լսեք այլ քարոզիչների պատգամները։ Ձգտեք լինել տնային եկեղեցիներում և համատեղ ուսումնասիրեք Աստվածաշունչը այլ քույրերի և եղբայրների հետ։ Հոգևորապես սոված և դժբախտ միայնակներ մի՛ եղեք։
 

Թարգմանեց և պատրաստեց Վազգեն Զոհրաբյանը