Menu
Create Custom Side Menus
Vazgen Arseni | Լուսավորվենք, որպեսզի ԼՈՒՍԱՎՈՐԵՆՔ
1810
page-template-default,page,page-id-1810,eltd-core-1.0.3,ajax_fade,page_not_loaded,,borderland-ver-1.6, vertical_menu_with_scroll,smooth_scroll,side_menu_slide_with_content,width_470,paspartu_enabled,paspartu_on_top_fixed,paspartu_on_bottom_fixed,wpb-js-composer js-comp-ver-4.9.1,vc_responsive

Լուսավորվենք, որպեսզի ԼՈՒՍԱՎՈՐԵՆՔ

lamp-and-light-uz-lampada-light-lamp«Եվ Աստված ասաց՝ Լո՛ւյս լինի, և լույս եղավ»։

Ծննդոց 1:1

Առաջին բանը, որ Աստված ի հայտ բերեց, Լույսն էր։ Եվ միայն Լույսի ի հայտ գալուց հետո Նա սկսեց արարել։ Աստված ոչինչ չարեց խավարի մեջ։ Արարչագործության յուրաքանչյուր տարր, յուրաքանչյուր ստեղծագործություն արարվեց միմիայն լույսի մեջ և լույսի ներքո։

Այդ օրվանից դարեր անցան, և մարդկությունն ընկղմվեց թանձր խավարի մեջ։ Մարդու գործերը դարձան խավարածին, նրա լույսը խավարեց և մարեց մինչև այն պահը, երբ Հրեաստանի գյուղաքաղաքներից մեկում հայտնվեց մեկը, ով հանդիսավոր կերպով հայտարարեց. «Ե՛ս եմ աշխարհի լույսը. ով որ իմ հետևից գա, նա խավարում չի գնա, այլ կյանքի լույսը կընդունի»։

Նա ոչ միայն Իրեն ներկայացրեց որպես լույս, այլև իր հետևորդներին լուսավորեց՝ նրանց դարձնելով լույս։ Նա պիտի ասեր.

«Դուք աշխարհի լույսն եք»։

Մատ. 5:14

Այս կայքը այն Լույսի մասին է, որը երբեք չի խավարում։ Ամեն հարց, թեմա և նյութ, որ կքննարկվի այստեղ, պիտի ԼՈՒՍԱԲԱՆՎԻ Նրա լույսի ներքո։ Կփորձենք լույսի մեջ բերել մարդկային բնավորության թաքնված գծերը, կփորձենք լուսավորել մեր մտքերը և սրտի աչքերը, և միասին լուսավորել աշխարհը։