Menu
Create Custom Side Menus
Vazgen Arseni | 7 քայլ՝ անցյալից ազատվելու համար
2371
post-template-default,single,single-post,postid-2371,single-format-standard,eltd-core-1.0.3,ajax_fade,page_not_loaded,,borderland-ver-1.6, vertical_menu_with_scroll,smooth_scroll,side_menu_slide_with_content,width_470,paspartu_enabled,paspartu_on_top_fixed,paspartu_on_bottom_fixed,wpb-js-composer js-comp-ver-4.9.1,vc_responsive

7 քայլ՝ անցյալից ազատվելու համար

7 քայլ՝ անցյալից ազատվելու համար

Հեղինակ՝ Վազգեն Արսենի

Մեր անցյալը մեր կյանքի անբաժան բաղկացուցիչն է։ Սակայն ոմանց կյանքում անցյալն այդքան էլ անցյալ չէ, այլ ցավոք սրտի՝ ներկա։ Անցյալն ամեն անգամ կարծես անհաշտ պայքար է մղում՝ մեզ հիշեցնելու իր գոյությունը, մեզ ցավեցնելու և վշտացնելու, ինչպես նաև իր ներկայությունն ապահովելու մեր ներկա գոյության մեջ։ Այն ամեն բան անում է, որպեսզի անցյալ չդառնա։ Սակայն Աստծո Խոսքը շարունակաբար քաջալերում է մեզ անցյալը թողնել հետևում, մոռանալ, չհիշել և չապրել այն անցյալով, որի մեջ Աստված ներկա չէր։

 

Յուրաքանչյուրս էլ անցյալում ունենք դառը և ցավեցնող հուշեր, դեպքեր, որոնք մեզ կոտրել են, հոգեպես ցավեցրել և դառնացրել։ Սակայն բարի լուրն այն է, որ Աստված միջոց և բժշկություն ունի մեզ համար՝ ազատելու անցյալի հետևանքներից։ Ցանկանում եմ ձեզ հետ բաժնեկցել իմ անձնական փորձառությամբ և հասկացողությամբ, որոնք, ըստ իս, սուրբգրային հիմքեր ունեն և կօգնեն ձեզ։

 

1. Դուք չեք կարող փոխել ձեր անցյալը, սակայն կարող եք փոխել ձեր վերաբերմունքն անցյալի հանդեպ

Մեր հայացքից շատ բան է կախված։ Հովսեփի անցյալում շատ դրամատիկ և ցավալի իրողություններ եղան. դավաճանություն և ծաղր եղբայներից, վաճառվեց ստրկության, անհիմն մեղադրվեց, դատապարտվեց երկարատև ազատազրկման, սակայն նրա խոսքերն իրոք ներշնչված էին Աստծուց, երբ հայտարարեց. «Եվ թեպետ դուք ինձ դեմ չարություն խորհեցիք, բայց Աստված այն լավի դարձնել խորհեց» Ծննդոց 50:20։ 

Ցանկացած վատ հանգամանքի մեջ պետք է փնտրել Աստծո կամքը։ Իսկ Պողոս առաքյալը գրում է, որ Աստված Իրեն սիրողների համար ամեն բան բարու գործակից է դարձնում։ Այսպիսով, եկե՛ք Աստծո աչքերով նայենք մեր հանգամանքներին և անցյալին ու հասկանանք, որ ճիշտ արձագանքի դեպքում, Աստված այն բարու գործակից կդարձնի։

 

2. Ներե՛ք

Մենք չենք կարող բոլորի հետ հաշտ լինել, քանի որ ամեն բան չէ, որ կախված է մեզանից։ Սակայն մենք պարտավոր ենք ներել բոլոր նրանց, ովքեր ցավեցրել են մեզ անցյալում։ Շատերը սայթաքում և գլորվում են այս կետի վրա, քանի որ կարծում են, թե ներելը զգացողություն է։ Սակայն ճշմարտությունն այն է, որ ներումը ոչ թե զգացողություն է, այլ՝ որոշում, կամքի գործադրում։ Հետևաբար, դուք կարիք ունեք որոշում կայացնել ներել՝ անկախ ձեր զգացողույթան։ Իսկ զգացողությունը կհաջորդի ձեր որոշմանը։

 

3.  Փոխե՛ք ձեր միջավայրը

Սխալ և բացասական մարդկանց հետ հաղորդակցվելը վնասում է մեր հոգևոր և հոգեկան առողջությանը։ Աստվածաշունչն էլ զգուշացնում է մեզ, որ չար ընկերակցությունները ապականում են բարի վարքը։ Մեր հաղորդկացությունը պետք է լինի այնպիսի անձնավորությունների հետ, ովքեր մեզ չեն հիշեցնի մեր անցյալը, այլ կմղեն մեզ դեպի ապագան, կներշնչեն մեզ նոր բարձրունքներ նվաճելուն և իրենց խրատներով ու խորհուրդներով կօգնեն մեզ ազատվել հետապնդող անցյալից։

 

4. Հետևում եղածները մոռանալով՝ դեպի առաջ գնալ

Փիլիպպեցիներին 3:13-ում գրված Պողոս առաքյալի այս խոսքրը շատերի համար կյանքի կարգախոս են դարձել։ Դուք երբեք չեք կարող առաջ գնալ, եթե անդադար ետ նայեք։ Կրկին այստեղ գործ ունենք ոչ թե զգացումների, այլ որոշման հետ։ Դուք պարզապես կարող եք կանգնել և որոշել, որ խոստանում եք ամեն ջանք գործադրել, որպեսզի այլևս չխոսել և չհիշել անցյալի մասին։ Դա միայն հնարավոր է կամքի գործադրմամբ։

 

5. Հետևեք դեպի նպատակը

«Հետևում եմ դեպի նպատակը…»։ Կրկին Պողոս առաքյալի խոսքերըԱյն մարդը, ով նպատակ չունի, ապրում է անցյալում և խոցելի է անցյալի համար։ Նպատակ ունեցող մարդն իր մեջ ձգտում ունի, մղում և շարժառիթ ունի առաջ շարժվելու համար։ Սահմանե՛ք դրական նպատակներ ձեր առաջ։ Ամեն օր քայլ առ քայլ մոտեցեք դեպի ձեր նպատակը և կարճ ժամանակ անց կտեսնեք, թե որքան հեռու եք գնացել ձեր անցյալից և որքան դրական տեղաշարժ ունեք ձեր կյանքում։

 

6. Երախտագետ եղեք և գնահատեք անցյալի ամեն մի դրական պահը

Երբեմն անցյալի ցավերն այնքան ուժգին են լինում, որ մոռանում ենք գնահատել այն ամեն դրական պահերը, որ ունեցել ենք անցյալում։ Երախտամոռությունը ցավալի վերաբերմունք է դեպի Աստված և դեպի այն մարդիկ, ովքեր իսկապես օգնել են մեզ կամ էլ թեկուզ իրենց պատճառով մենք դարձել ենք ավելի կոփված և ուժեղ։ Մենք պետք է երախտագիտությամբ նայենք անցյալին և գոհանանք Աստծուց, որ Նա մեզ մենակ չթողեց, եղավ հավատարիմ և դժվար ապրումների միջով անցկացրեց դեպի օրհնության հովիտը։

 

7. Կենտրոնացե՛ք դրականի և գալիք օրհնությունների վրա

1-ին Կորնթացիներին 2-րդ գլխում Պողոս առաքյալն ասում է, որ այն, ինչ աչքը չի տեսել և ականջը չի լսել ու մարդու մտքով չի անցել, Աստված պատրաստել է Իրեն սիրողների համար։ Նա մեզ համար միշտ լավագույնն ունի պատրաստած։ Նման հայացք ունենալու դեպքում մենք միշտ կմտածենք, թե ինչ էլ պատահի մեզ հետ, Աստված այն օրհնության կվերածի, եթե մենք շարունակ կենտրոնանանք Աստծո և Նրա խոստումների վրա։