6 հետաքրքիր փաստ Դոնալդ Թրամփի երդմնակալությունից
Ամերիկայի պատմության մեջ երդմնակալության այս արարողությունը ռեկորդային թվով աղոթքներ է պարունակում, որոնք ընդհանուր առմամբ վեցն են։
Առաջին Աստվածաշունչը պատկանում էր նախագահ Աբրահամ Լինքոլնին, իսկ երկրորդը Թրամփին նվիրել էր իր մայրը 1955 թվականին, երբ նա ավարտեց կիրակնօրյա դպրոցը։
4. Փոխնախագահ Մայք Փենսը իր երդման ժամանակ ձեռքը դրեց Ռոնալդ Ռուզվելտի Աստվածաշնչի վրա։ Սակայն ամենահետաքրքիր փաստն այն էր, որ այդ Աստվածաշունչը բացված էր 2-րդ Մնացորդաց 7:14 համարի վրա, որտեղ հետևյալն է ասվում.
«Եւ իմ ժողովուրդը, որի վերայ կոչուած է իմ անունը, խոնարհուին եւ աղօթք անեն եւ իմ երեսը խնդրեն եւ իրանց չար ճանապարհներիցը ետ դառնան, այն ժամանակ ես կ’լսեմ երկնքիցը եւ կ’ներեմ նորանց մեղքը եւ կ’բժշկեմ նորանց երկիրը»։
5. Երդմնակալության արարողության ժամանակ հնչեցվեց հոգեգալստական ճեմարանի դասախոս, դոկտոր Ուայկոֆֆի ստեղծագործությունը։
Պատկերացրեք, որ մեզ մոտ նման արարողության ժամանակ երգեն հոգևոր երգարանի որևէ երգ։
6. Երդմնակալության արարողության ժամանակ ամենաառաջատար քրիստոնյա առաջնորդները, ինչպիսիք Սինդի Ջեքոբսը, Ռիկ Վոուրենը, «Խարիզմա» ամսագրի հրատարակիչը և հարյուրավոր այլք հավաքվել էին Վաշինգթոնում` Թրամփին աղոթքով պաշտպանելու համար, որը նրանք անվանել են POTUS (president of the United States) վահան։ Ողջ օրը, մինչ կշարունակվեր երդմնակալության արարողությունը, նրանք աղոթում էին Աստծուն նոր նախագահի, երկրի նոր ուղղության և եկեղեցու նոր տեսիլքի համար։
Հետգրություն. մինչ մեր երկրներում ավետարանական քրիստոնյաներին աղանդավոր են համարում, Ամերիկայում նրանք պատմություն են կերտում։ Արդյունքն, ինչպես ասում են, ակնհայտ է։
Ռոման Սավոչկա
Թարգմանեց` Վազգեն Զոհրաբյանը