Menu
Create Custom Side Menus
Vazgen Arseni | 5 զարմանահրաշ փաստ երկնքի մասին
3065
post-template-default,single,single-post,postid-3065,single-format-standard,eltd-core-1.0.3,ajax_fade,page_not_loaded,,borderland-ver-1.6, vertical_menu_with_scroll,smooth_scroll,side_menu_slide_with_content,width_470,paspartu_enabled,paspartu_on_top_fixed,paspartu_on_bottom_fixed,wpb-js-composer js-comp-ver-4.9.1,vc_responsive

5 զարմանահրաշ փաստ երկնքի մասին

5 զարմանահրաշ փաստ երկնքի մասին

Մատթեոսի 19:16-ում մի պատանի, ով հետաքրքրված էր հավիտենական կյանք ունենալով, հարցրեց Հիսուսին, թե ինչպես ձեռք բերի այդ կյանքը։

 

Շատերիս է հուզել հարցը հավիտենության մասին։ Շատերն են մտահոգված, թե արդյոք կյանք կա՞ մահից հետո։ Իսկ եթե կա, ինչպիսի՞ն է այդ կյանքը։ Այս հարցերի լավագույն և ամենաճիշտ պատասպանն ինձ համար միանաշանակ Աստվաշնչում է գտնվում։

Նախ կարևոր է հասկանալ հետևյալ անփոփոխ ճշմարտությունը.

«Մեր Աստված հավիտենական է»

Խոսելով Աստծու բնակության մասին՝ Եսայա 57:15-ում հետևյալն է ասվում. Նա բնակվում է հավիտենության մեջ։ Իհարկե, կարելի ասել, որ հավիտենությունն էլ է բնակվում Աստծու մեջ, սակայն սա ցույց է տալիս Աստծու հովիտանական, անփոփոխ բնույթը։ Նա չունի սկիզբ և չունի վերջ։

Մենք ի տարբերություն Աստծուն, բոլորս ապրում ենք մի իրականության մեջ, որը կոչվում է ժամանակ

Մենք ենթարկվում ենք ժամանակի իշխանությանն ու ազդեցությանը։

Լսեցի, ինչպես մեկն ասաց. «Սթիվ Ջոբսը փոխեց մեր ժամանակները»։ Բայց իրականում ժամանակը փոխեց նրան։

Մենք իշխանություն չունենք ժամանակի վրա, կարող ենք ժամացույցն առաջ կամ հետ տալ, բայց ոչ երբեք ժամանակը։

Մեր հաջորդ սահմանափակումը տարածքն է

Մենք ապրում ենք տարածաժամանակային չափման մեջ։

 

Սակայն տարածաժամանակային չափումից առաջ, հետո և դրա սահմաններից դուրս Աստված է, ով շարունակում է անփոփոխ մնալ։

 

Եբրայեցիներին 13:8-ն ասում է. «Հիսուս Քրիստոսը նույնն է երեկ, այսօր և հավիտյան»։

 

Այն ամենը, ինչն ապրում է տարածաժամանակային տիրույթում, փոփոխական է, իսկ կյանքը հավիտենության մեջ` անփոփոխ։

Այս ճշմարտությունը լրացնում է Պողոս առաքյալը՝ 2֊րդ Կորնթացիներին 4:18-ում ասելով. «…տեսանելի բաները ժամանակավոր են, իսկ անտեսանելիները՝ հավիտենական»։

 

Բոլոր մարդիկ խոնարհվում են ժամանակի իշխանությանը։ Թագավորները, նախագահները, մեծահարուստները… Նկատե՞լ եք, որ մարդ կարող է թանկարժեք ժամացույց գնել, բայց ժամանակ՝ ոչ։

 

Մեր մշակույթի մեջ, երբ ինչ-որ մեկը մահանում է, ժամացույցի սլաքները կանգ են առնում` դրանով ազդարարելով, որ ժամանակն այդ մարդու վրա այլևս իշխանություն չունի, քանի որ այդ մարդը ժամանակի տիրույթից անցում է կատարել հավիտենության տիրույթի մեջ։

 

Մեկն ասել է. «Բոլոր ժամացույցների ժամացույցը մարդու սիրտն է։ Երբ այն դադարում է աշխատել, ապա բոլոր ժամացույցները նրա համար կանգ են առնում»։

Եվ արդյունքում մարդը հայտնվում է հավիտենական տիրույթում։

Ի՞նչ է սպասվում մարդուն հավիտենության մեջ։ Աստվածաշունչն ասում է, որ մարդուն սպասվում է Հավիտենական դատաստանը։

 

«Հավիտենական դատաստանը բոլոր մարդկության ժամադրությունն է Աստծո հետ»։

 

«Եվ ինչպես որ մարդկանց համար սահմանված է մեկ անգամ մեռնել, և դրանից հետո՝ դատաստանը»։

Եբրայեցիներին 9:27

 

Իսկ Ժողովող 12:7-ն էլ լրացնում է.

 

«Հողը առաջվա պես երկրին պիտի դառնա, հոգին պիտի դառնա Աստծու մոտ, որ այն տվել էր»։

 

Սա անխուսափելի փաստ է։ Եվ հավիտենական դատաստանը որոշելու է մեր հավիտենական ճակատագիրը։

 

Հավիտենական դատաստանն անհավատաների և ամբարիշտների համար հավիտենական դատապարտություն և հավիտենական տանջանք է որոշելու, իսկ արդարների համար` հավիտենական կյանք և վարձատրություն։

 

Հիսուսը դժոխքի, հավիտենական տանջարանի մասին խոսեց Իր քարոզի հենց սկզբում.

 

«Եթե քո աջ աչքը քեզ գայթակղեցնում է, հանի՛ր այն ու քեզանից դե՛ն գցիր, որովհետև քեզ համար լավ է, որ անդամներիցդ մեկը կորչի, քան ամբողջ մարմինդ գեհեն ընկնի։ Եթե քո աջ ձեռքը գայթակղեցնում է քեզ, կտրի՛ր այն ու քեզանից դե՛ն գցիր, որովհետև քեզ համար լավ է, որ անդամներիցդ մեկը կորչի, քան ամբողջ մարմինդ գեհեն ընկնի»։

Մատթեոսի 5:29-30

 

Այո՛, մենք չգիտենք մեր մեռնելու օրը, բայց մենք պետք է իմանանք, թե մահից հետո մեզ ինչ է սպասվում։

Վիճակագրությունն ասում է, որ

 

✅ 106 մարդ մահանում է ամեն րոպե,

✅ 55.000 մարդ՝ ամեն օր,

✅ 4.5 միլիոն մարդ՝ ամեն ամիս,

✅ 56 միլիոն մարդ՝ ամեն տարի։

✅ Իսկ 70 տարեկան մարդու կյանքի ընթացքում մահանում է 3.9 միլիարդ մարդ։

 

Ի՞նչ է սպասվում նրանց մահից հետո

Ի՞նչ է սպասվում մեզ մահից հետո։ Այս հարցին միայն մի աղբյուր կա, որ կարող է պատասխանել և դա ամենահավաստի աղբուրն է։ Այս թեման շատ է շահարկվել, չարաշահվել, մոլորությունների առիթ դարձել։ Բայց Աստվածաշունչը միակ գիրքն է, որ կարող է տալ մեզ բացարձակ ճշմարիտ պատասխան։ Եվ ինձ ամբողջովին բավարարում է, ինչ ասում է Աստվածաշունչը։ Ցավոք շատերը փորձում են արտաաստվածաշնչյան «հայտնություններից» և աղբյուրներից պատկերացում ստանալ հավիտենության և երկնային իրականության մասին, սակայն միշտ չէ, որ այդ «հայտնությունները» համապատասխանում են Աստվածաշնչի հայտնությանը։

 

Մի անգամ մի քարոզի հետևյալ վերնագիր կարդացի. «Դևերը բացահայտում են ամբողջ ճշմարտությունը հավատացյալների մասին»։

Սո՛ւտ է, Աստվածաշունչն է բացահայտում, իսկ դևերը չեն կարող ամբողջ ճշմարտությունն ասել։

 

Նման պատգամներն ու վկայություններն անարգում են Սուրբ Գրքի հայտնությունը և նման վկայությունները սովորաբար սուբյեկտիվ և հակասական են լինում բացառապես այն վկայությունների, որոնք համապատասխանում են Սուրբ Գրքին։

 

Այդուհանդերձ, Աստվածաշունչը խոսում է թե՛ հավիտենական մահվան, թե՛ հավիտենական կյանքի մասին, խոսում է թե՛ դժոխքի և թե՛ դրախտի մասին, խոսում է նաև կրակե լճի և Երկնային Երուսաղեմի մասին։ Անգամ, նկարագրելով մինչև երրորդ Երկինք հափշտակվելու իր փորձառությունը, Պողոս առաքյալն ուրիշի դեմքով գրում է, որ այդ մարդը.

 

«…չգիտեմ՝ մարմնով, թե առանց մարմնի, Աստված գիտի, որ հափշտակվեց դրախտի մեջ ու անպատմելի բաներ լսեց, որ մարդը չպետք է խոսի դրանց մասին»։

2-րդ Կորնթացիներին 12:3-4

 

Պողոսը, լինելով ճարտարախոս առաքյալ, իրեն իրավունք չվերապահեց խոսելու այն բաների մասին, ինչ տեսել էր դրախտում։ Այնինչ, այսօր տեսնում ենք, թե ինչպես են շատերը փորձում նման սուբյեկտիվ փորձառությունները ներկայացնել որպես բացարձակ ճշմարտություն։ Ամեն դեպքում, այն, ինչ Աստվածաշունչը մեզ հայտնում է դրախտի և դժոխքի մասին, բավարար հիմք է, որպեսզի հավատանք դրանց գոյությանը։ Իսկ այն, ինչ չի հայտնում, ուրեմն մեզ օգուտ չէ դրա իմանալը։

 

Եվ այսպես, ի՞նչ է մեզ սպասվում մահից հետո և ինչպիսի՞ն է հավիտենական կյանքը

 

1-ին Կորնթացիներին 2:9֊ում այս առումով գրված է.

 

«Ինչ որ աչքը չտեսավ, ու ականջը չլսեց,

և մարդու սիրտը չընկավ,

այն Աստված պատրաստեց իրեն սիրողների համար»։

 

1.Երկինքն իրական է, և Հիսուսը գնացել է մեզ համար տեղ պատրաստելու

 

«Իմ Հոր տանը բազում օթևաններ կան։ Եթե ոչ, ես ձեզ կասեի։ Ես գնում եմ ձեզ համար տեղ պատրաստելու։ 3Եվ երբ գնամ ու ձեզ համար տեղ պատրաստեմ, վերստին կգամ ու ձեզ ինձ մոտ կվերցնեմ, որպեսզի որտեղ ես եմ, դուք էլ լինեք»։

Հովհաննեսի 14:2-3

 

Երբ երեխան դեռ լույս աշխարհ չի եկել, չի հայտնվել մեր ընտանիքում, նրա համար նախապես տեղ է պատրաստված, սենյակն են զարդարում, շորերն են պատրաստում, օրորոցն են տեղավորում։

 

Ի՞նչ է անում Հիսուսը հիմա. նա տեղ է պատրաստում մեզ համար։ Այնպես չէ, որ դու գնաս, քեզ ասեն. «Դե, դու մի քիչ ման արի, մինչև քո տեղը պատրաստենք»։

 

Երկու մարդ միևնույն քաղաքից, որոնք նաև հարևաններ էին միևնույն ժամին մահանում են։ Առաջինը շատ հարուստ է լինում և ապրելիս է լինում ճոխ և շքեղ տանը, իսկ երկրորդը՝ աղքատ, ով ապրում էր մի խեղճ խրճիթում։

Երբ հարուստը մահանում է, հոգին դուրս գալիս աղաղակում է.

-Վա՜յ, տնիցս գնում եմ։

Իսկ աղքատը հոգին տալիս ասում է.

-Ջա՜ն, տուն եմ գնում։

 

Տեր Հիսուսը Հորը և Իրեն հավատացողներին հետևյալն ասաց.

 

«Իմ Հոր տանը բազում օթևաններ կան։ Եթե ոչ, ես ձեզ կասեի։ Ես գնում եմ ձեզ համար տեղ պատրաստելու»

Հովհաննեսի 14:2

 

Հենց այս ճշմարտությունն էր պատճառը, որ Պողոս առաքյալը, մահվանն անդրադառնալիս, հետևյալն ասաց.

 

«Որովհետև ինձ համար կյանքը Քրիստոսն է, իսկ մեռնելը՝ շահ»։

Փիլիպպեցիներին 1:21

 

Դա չի նշանակում, որ քրիստոնյան պետք է մահը փնտրի, դա անկասկած նշանակում է, որ քրիստոնյան չպետք է մահվանից վախենա, որովհետև այն դառնում է փոխադրամիջոց ժամանակավորից դեպի հավիտենականը, ապականացուից դեպի անապականացուն, ցավից դեպի ամոքումը և տառապանքից դեպի վայելքը։

 

Քրիստոսն Իր մահով և հարությամբ իշխանություն ունի մահվան վրա, և Նա հավիտենական կայնք է խոստացել բոլոր Իրեն հավատացողներին։

 

2. Երկինքը ճշմարիտ ուրախության, խաղաղության, ազատության վայր է, որտեղ չկա ցավ և տառապանք

 

«Եվ նրանց աչքերից պիտի սրբի ամեն արտասուք. այլևս մահ չի լինելու, չի լինելու նաև ո՛չ սուգ, ո՛չ աղաղակ, ո՛չ ցավ, որովհետև նախկիններն անցան»։

Հայտնություն 21:4

3. Մեր մարմինները կվերափոխվեն

 

«Եվ երբ այս ապականացու մարմինը անապականությամբ զգեստավորվի, և այս մահկանացու մարմինը՝ անմահությամբ, այդ ժամանակ կկատարվի այն խոսքը, որ գրված է.

«Մահը հաղթության մեջ ընկղմվեց։

Ո՛վ մահ, ո՞ւր է քո խայթոցը,

գերեզմա՛ն, ո՞ւր է քո հաղթությունը»»։

1-ին Կորնթացիներին 15:54

 

Կարծում եմ՝ Երկնքում պահպանվելու է մեր ինքնությունը, ինչպես Աբրահամի, Իսահակի և Հակոբի մոտ էր պահպանվել։ Երբ Մովսեսն ու Եղյան հայտնվեցին Հիսուսին, նրանք հայտնվեցին իրենց բուն ինքնությամբ և ոչ թե որպես վերափոխված հրեշտակներ։

Մենք տեսնելու ենք միմյանց, զանազանելու ենք, հիշելու ենք իրար։ Սակայն լինելու ենք հրեշտակների պես, բայց ոչ հրեշտակ։

 

4. Երկինքը նաև բազում հրեշտակների բնակության վայր է 

 

«Տեսա ու նաև լսեցի բազում հրեշտակների ձայնը գահի, չորս կենդանիների և երեցների շուրջը. նրանց թիվը բյուր-բյուրավոր և հազար-հազարավոր էր»։

Հայտնություն 5:11

5. Այլևս ոչ մի…

 

«Եվ երեցներից մեկն ինձ հարցրեց. «Սրանք, որ սպիտակ զգեստներ են հագել, ովքե՞ր են և որտեղի՞ց են եկել»։ Ես նրան ասացի. «Տե՛ր, դու գիտես»։ Եվ նա ինձ ասաց. «Սրանք են, որ մեծ նեղությունից են գալիս և իրենց զգեստները լվացին ու Գառան արյունով սպիտակեցրին։

Դրա համար Աստծու գահի առաջն են

և նրա տաճարում գիշերուզօր նրան են պաշտում,

և գահի վրա նստողը հովանի պիտի լինի նրանց վրա։

Այլևս ո՛չ քաղցելու են, ո՛չ էլ ծարավելու,

և ո՛չ արևը նրանց վրա կընկնի,

ո՛չ էլ տապը, որովհետև Գառը, որ գահի մեջտեղում է, կհովվի նրանց

ու կառաջնորդի դեպի կենաց ջրի աղբյուրները,

և Աստված կսրբի ամեն արտասուք նրանց աչքերից»։

Հայտնություն 7:13-17

 

 

Իսկ ի՞նչ ենք մենք անելու երկնքում.

  1. Երկրպագելու ենք Հայտն. 7:15
  2. Ծառայելու ենք Հայտն. 22:1-3
  3. Տոնախմբելու ենք Եբր. 12:23
  4. Հանգստանալու ենք Եբր. 4:3

 

Ի՞նչ չենք կարող անել երկնքում.

  1. Ավետարանել Հայտն. 21:8
  2. Մեղք գործել Հայտն. 21:27
  3. Սգալ Հայտն. 21:4
  4. Ամուսնանալ Մատ. 22:30
  5. Երախաներ ունենալ Մատ. 22:30
  6. Մահանալ Հայտն. 21:4
  7. Ձանձրանալ Սաղմ. 16:11

 

Եվ այս ամենն ընդամենը մի փոքրիկ պատառիկն է այն ճշմարտության և իրականության, որը մենք վայելելու ենք մի ամբողջ հավիտենություն։

 

Հարգանքներով՝ Վազգեն Զոհրաբյան