Menu
Create Custom Side Menus
Vazgen Arseni | ՀՈԳԵՎՈՐ ԱՆՄՏՈՒԹՅՈՒՆ. 10 ԲԱՆ, ՈՐ ՀՈՎԻՎԸ ՉՊԵՏՔ Է ԱՆԻ
3028
post-template-default,single,single-post,postid-3028,single-format-standard,eltd-core-1.0.3,ajax_fade,page_not_loaded,,borderland-ver-1.6, vertical_menu_with_scroll,smooth_scroll,side_menu_slide_with_content,width_470,paspartu_enabled,paspartu_on_top_fixed,paspartu_on_bottom_fixed,wpb-js-composer js-comp-ver-4.9.1,vc_responsive

ՀՈԳԵՎՈՐ ԱՆՄՏՈՒԹՅՈՒՆ. 10 ԲԱՆ, ՈՐ ՀՈՎԻՎԸ ՉՊԵՏՔ Է ԱՆԻ

ՀՈԳԵՎՈՐ ԱՆՄՏՈՒԹՅՈՒՆ. 10 ԲԱՆ, ՈՐ ՀՈՎԻՎԸ ՉՊԵՏՔ Է ԱՆԻ

Եթե դուք ձգտում եք հովվական ծառայության, ապա պետք է իմանաք, որ կան բաներ, որ հովիվը երբեք չպետք է անի: Մի՛ եղեք անմիտ, որոշե՛ք հիմա խուսափել այս ակնհայտ որոգայթներից:

Ես պատիվ եմ ունեցել երկու անգամ նույն ամբիոնը կիսելու դոկտոր Մերի Էն Բրաունի հետ: Նա համարձակ կին էր, մարգարեական և սթափեցնող կոպիտ: Մարդիկ, որոնք ատում են կին քարոզիչներին, ատում էին նրան ավելի շատ նրա սթափեցնող քարոզների պատճառով, որոնք նրա տեխասյան բարբառի շնորհիվ ավելի հետաքրքիր էին լսվում: Նա ծիծաղեցնում էր իր լսարանը, իսկ հետո խոցում էր ճշմարտության տաք շեղբով:

 

Երբ այս հոգևոր հսկան մի քանի տարի առաջ մահացավ, ես հիշեցի վերջին խոսքերը, որ նա ինձ ասաց Չիկագոյում մի համաժողովի ժամանակ (2011 թ.): ԱՄՆ-ում այդքան շատ ծառայողների ձախողվելու փաստը ցավով մատնանշելուց  հետո Մերի Էնն աչքերը փակեց և խիստ, մայրական հեղինակությամբ ասաց. «Լի՛, խնդրո՛ւմ եմ, երբեք մի՛ հիմարացիր»։

 

Ես հստակ գիտեի, թե նա ինչ նկատի ուներ, և ես հաճախ էի մտածում նրա խոսքերի մասին, հատկապես նրա մահից հետո: Այո՛, ես չեմ ուզում հիմար լինել։ Այսպիսով՝ ինչպե՞ս կարող ենք խուսափել այն բաներից, որ հովիվը չպետք է անի:

 

Մենք կարող ենք սկսել՝ խուսափելով հետևյալ 10 բաներից, որ հովիվը չպետք է անի։ Սրանք սովորական են դարձել մեր (խարիզմատիկ) շարժման մեջ հատկապես վերջին տասնամյակի ընթացքում: Եթե դուք ծառայող եք, կամ եթե ցանկանում եք դառնալ ծառայող, խնդրում եմ՝ հիմա որոշեք, որ երբեք չեք կրկնօրինակի այս պահվածքը։

 

Հոգևոր անմտություն. 10 բան, որ հովիվը չպետք է անի

 

  1. Անօրինական թմրամիջոցների ընդունում

Ես գիտեմ մարդկանց, որոնք երբեք լիովին չեն ազատվել թմրեցնող միջոցներից կախվածության իրենց սովորությունից և հետո, երբ ծառայության ճնշումներն ուժեղացել են, նրանք դիմել են թմրանյութերի դժվարություններից խույս տալու համար: Դա հիմարություն է։ Եթե դուք 100 տոկոսով չեք վերահսկում ձեր գործողությունները, ապա  գործ չունեք ծառայության մեջ։

 

  1. Մերժել հաշվետվողականությունը

Միայնակ ռեյնջերը գուցե կոմիքսների մեծ հերոս էր, բայց իրական կյանքում մեկուսացումը չի աշխատում: Հաշվետվողականության բացակայությունը հիմարություն է: Եթե ​​դուք հաշվետու չեք ձեզանից հոգևորապես ավելի բարձր մարդկանց, ապա խնդիրներն անխուսափելի են լինելու, և դրանով դուք վիրավորելու եք Աստծո ժողովրդին: Դուք իրավունք չունեք լինել իշխանության մեջ, եթե իշխանության ներքո չեք:

 

  1. Ծեծել կամ բռնության ենթարկել ձեր կնոջը

Աստվածաշունչն 1-ին Պետրոս 3։7-ում ասում է, որ Աստված չի լսի ձեր աղոթքները, եթե դուք վատ վարվեք ձեր կնոջ հետ: Եթե ​​դուք բռնարար եք (և նույնիսկ եթե դուք վարպետորեն թաքցնում եք այդ մեղքը ուրիշներից), Տերը կհակառակվի ձեզ այնքան ժամանակ, մինչև դուք խոստովանեք, որ օգնության կարիք ունեք:

 

  1. Շրջապատվել ձեզանով հիացած երկրպագուներով

Տարիներ առաջ անկում ապրած հայտնի ավետարանիչ և հեռուստաքարոզիչ Ջիմ Բեյքերն ասաց, որ իր ամենամեծ սխալն այն էր, որ իրեն շրջապատել էր իրեն անդադար «այո» ասող մարդկանցով, փոխարենն իրեն շրջապատելու այնպիսի մարդկանցով, որոնք համարձակություն կունենային վիճարկել իր սխալ որոշումները: Եթե ​​դուք հուսահատ փորձեր եք անում ձեզ հեռու պահել առողջ դատողություն ունեցող մարդկանցից և շրջապատել ձեզ ձեր սխալներն արդարացնող մարդկանցով, ապա դա ամենավատ բաներից է, որ հովիվը կարող է անել․ դա խոսում է այն մասին, որ դուք թույլ առաջնորդ եք, և դա ձեզ աղետի կհանգեցնի։

 

  1. Հոգևոր կեղծ պարգևների միջոցով տպավորություն թողնել մարդկանց վրա

Մեր շարժման մեջ սենսացիաներ և ցնցող երևույթներ ստեղծելու մեծ հակում կա՝ մարդկանց զբաղեցնելու և զվարճացնելու համար: Բայց եթե դուք այնքան ցածրանաք, որ կեղծեք մարդկանց բժշկվելը, հորինեք կեղծ մարգարեություններ կամ ինչ-որ մեկին հրեք հատակին, Սուրբ Հոգին մի կողմ կգնա և թույլ կտա ձեզ վարել ձեր շոուն առանց Իր զորության: Հիմարություն է օտար կրակ ավելացնելը և դրանով Աստծուն վրդովեցնելը։

 

  1. Հանդուրժող լինել սեռական մեղքի նկատմամբ

Շատերն այսօր քարոզում են կեղծ շնորհի ուղերձը՝ դատապարտելով բոլորին, որոնք կհամարձակվեն պոռնկությունը, շնությունը, համասեռամոլությունը կամ պոռնոգրաֆիան որպես մեղք ճանաչել:

Եթե ​​դուք թեթևամտորեն եք վերաբերվում ձեր սեփական կյանքում սեռական մեղքին, կամ եթե բարոյական մաքրություն չեք պահանջում նրանցից, ում դուք ղեկավարում եք, ապա դուք հիմար եք։

 

  1. Մարդկանց մանիպուլացնել ֆինանսական հանգանակության ժամանակ

Ծառայողները հաճախ աղավաղում են Աստվածաշունչը և օգտագործում են հիպնոսային մտքի հնարքներ՝ եթերների ժամանակ ֆինանսական միջոցներ հայթայթելու համար, որպեսզի դրանք գործածեն անձնական նկրտումների համար: Ոչ ոք չի վիճարկում նրանց խարդախությունը, այդ իսկ պատճառով նրանք կարծես չոր են դուրս գալիս այդ վիճակից։

Համոզվա՛ծ եղեք, որ այս մարդիկ մի օր պատասխան կտան Աստծուն իրենց խաբեության համար: Հետևաբար, դուք անմիտ կլինեք, եթե ձեր եկեղեցում փորձեք այս մարտավարությունը:

 

  1. Իշխանությունը բաժնեկցելուց հրաժարվել

Ես հանդիպում եմ բազմաթիվ սպասավորների, որոնք ղեկավարում են իրենց եկեղեցիները կամ կազմակերպությունները 30 տարի շարունակ և դեռևս չունեն իրենց իրավահաջորդության ծրագիր: Դա հիմարություն է: Դուք չեք կարող հավերժ ապրել։

Մարզե՛ք հաջորդ սերնդին հիմա, որպեսզի նրանք պատրաստ լինեն առաջնորդել ձեր փոխարեն, և դա արեք նախքան ձեր՝ սրտի կաթվածից տապալվելը:

 

  1. Էկզոտիկ վարդապետություններ սովորեցնել՝ Աստվածաշնչի հիմնարար ճշմարտությունների փոխարեն

Մենք՝ խարիզմատներս, հակված ենք մարդկանց «սեզոնային» կերակուրներով կերակրելու, և որպեսզի հագուրդ տրվի մարդկանց ախորժակին, զվարճացնում և զբաղեցնում ենք նրանց հրեշտակների այցելությունների, երրորդ երկնքի տեսիլքների, ոսկու փոշու, ոսկե ատամների, մանանայի, հրեշտակների փետուրների, երկնային ճամփորդությունների և անձրևաբեր ամպերի միջոցով: Սակայն պատմությունն ապացուցել է, որ նրանք, ովքեր հոգևոր դրսևորումները դարձնում են առաջնային ուշադրություն, միշտ խաբվում են:

Մենք իմաստուն կլինենք, եթե կարևորենք կարևորը։ Կենտրոնացե՛ք Հիսուսի վրա:

 

  1. Դառնալ եսամոլ

Անցած 10 տարիների ընթացքում Ամերիկայի կրոնական մեծագույն աստղերից ոմանք լիովին խելքները թռցրել են հպարտության պատճառով: Նրանք պահանջում են մասնավոր ինքնաթիռներ, թիկնապահներ և անձնական խոհարարներ՝ միաժամանակ անտարբեր հեռավորություն պահելով այն մարդկանցից, որոնց կոչված են ծառայելու:

 

Եթե ​​թույլ տաք, որ սատանան ձեզ խաբի և ձեզ ամբարտավանությամբ ոգեշնչի ու համոզի, որ դուք ծառայության աստղ եք, ապա դուք հիմար եք: Ապաշխարեք, ժողովրդի հետ նույն մակարդակի վրա կանգնեք և շոու բիզնեսի աստղի փոխարեն սկսեք գործել Քրիստոսի նման: Ի հիշատակ իմ հանգուցյալ ընկեր Մերի Էն Բրաունի՝ ես փոխանցում եմ ձեզ նրա խորհուրդը. «Խնդրու՛մ եմ, երբեք մի՛ հիմարացեք»:

 

Եկե՛ք վերջապես հասունանանք, մերժե՛նք վերոհիշյալ սխալ քայլերը։ Որևէ հովիվ չպետք է նման վարք ցուց տա։ Վերջիվերջո, նպատակ դնենք մեր կյանքն ու ծառայությունը լավ ավարտին հասցնել։

 

Լի Գրեյդի

Հեղինակ, խոսնակ, լրագրող