Menu
Create Custom Side Menus
Vazgen Arseni | 10 բան, որ անում են առողջ առաջնորդներն ամեն օր
3042
post-template-default,single,single-post,postid-3042,single-format-standard,eltd-core-1.0.3,ajax_fade,page_not_loaded,,borderland-ver-1.6, vertical_menu_with_scroll,smooth_scroll,side_menu_slide_with_content,width_470,paspartu_enabled,paspartu_on_top_fixed,paspartu_on_bottom_fixed,wpb-js-composer js-comp-ver-4.9.1,vc_responsive

10 բան, որ անում են առողջ առաջնորդներն ամեն օր

leader

10 բան, որ անում են առողջ առաջնորդներն ամեն օր

Հոգևորապես առողջ առաջնորդներն ամեն օր անում են 10 բան, որը յուրաքանչյուր եկեղեցու առաջնորդի կողմից պետք է կիրառվի ամենօրյա կյանքում։

Կարևորն այն չէ, թե ինչ կարող ես անել մեկ օրում, այլ այն, թե ինչ կարող ես անել ԱՄԵՆ օր: Պլանավորեք ձեր օրը և իրագործեք ձեր ծրագիրը:

Կարևորն այն չէ, թե ինչ կարող ես անել մեկ օրում, այլ այն, թե ինչ կարող ես անել ԱՄԵՆ օր:

10 բան, որ անում են առողջ առաջնորդներն ամեն օր

 

1. Առողջ առաջնորդներն ամեն օր Աստվածաշունչ են կարդում

Ունեցեք Աստվածաշնչի ընթերցանության ծրագիր և կարդացեք Աստվածաշունչն ամեն օր: Կարդալու համար ամենահարմար պահն առավոտ կանուխն է, երբ դեռ չեք ծանրաբեռնվել օրվա հոգսերով։ Աստծո Խոսքով օրը սկսելը օրվա լավագույն սկիզբն է։
 

2. Առողջ առաջնորդներն աղոթում են

Խոսե՛ք Տիրոջ հետ: Աղոթե՛ք Աստծո Խոսքի հիման վրա: Ունեցե՛ք աղոթքների և կարիքների ցանկ: Ամեն օր վերանայե՛ք այդ ցանկը, արձանագրե՛ք, թե այդ կետերից ո՞րն է Տերը պատասխանել։ Ունեցե՛ք աղոթքի օրագիր կամ նոթատետր:
 

3. Առողջ առաջնորդները մարզվում են

Շատ կարևոր է, որ առողջ հոգին առողջ մարմնում լինի։ Առաջնորդների առողջությունը միայն իրենց համար չէ, այլ նաև այն մարդկանց համար, ովքեր հետևում են այդ առաջնորդներին։ Նման մարդիկ երբեմն այնքան են տարվում այլոց հոգսերով և խնդիրներով, որ մոռանում են հետևել իրենց։ Ձեզանից լավ ոչ ոք չի հետևի ձեզ ու մտածի ձեր մասին, այնպես որ պետք է հոգ տանել Սուրբ Հոգու այն տաճարի մասին, որը ձեր մարմինն է։ Վերջերս ես խոսեցի մի հովվի հետ, ով նիհարել էր 25 կիլոգրամ, և նա ուղիղ մեկ տարի շարունակ օրական 10.000 քայլ է կատարել: Սա անհավանական է։
 

4. Առողջ առաջնորդները լավ են սնվում

Սա հեշտ չէ։ Շատերն են պայքարում այս ոլորտում: Մեզանից շատերը դժվարանում են խելամտորեն սնվել: Դարձրե՛ք այն ամենօրյա նպատակ: Մեր մարմիններն Աստծո տաճարն են:
 

5. Առողջ առաջնորդները աղոթում և սիրո հաղորդակցություն են ունենում իրենց կանանց հետ

Մինչ շատերը զբաղված և ծանրաբեռնված են իրենց ծառայություններով՝ մոռանում են, որ իրենց ամենակարևոր ծառայության դաշտն իրենց ընտանիքներն են ու տան անդամները։ Սա լուրջ մարտահրավեր է շատ առաջնորդների համար, քանի որ նրանց կանայք և երեխաները զրկվում են ընտանիքի հոր հետ որակյալ ժամանակ անցկացնելու հաճույքից։
 

6. Առողջ առաջնորդները դրական մթնոլորտ են ստեղծում իրենց շուրջը

Աշխարհը և մարդու առօրյան լի է բացասականով։ Առաջնորդը ոչ միայն պետք է լինի դրական մթնոլորտի մեջ, այլև ինքը պետք է այդ մթնոլորտն ապահովի իր հետևից գնացող մարդկանց համար։
 

7. Առողջ առաջնորդները հստակ գիտեն իրենց անելիքներն ու օրակարգը

Շատերն իրենց ծառայության մեջ առաջնորդվում են ըստ պահի թելադրանքի և կարիքի։ Սակայն ծայրահեղ կարևոր է, որ առաջնորդը ռազմավարական պլանավորում ունենա։ Իմանա, թե առաջիկա ամիսներին ինչով է զբաղվելու, ինչ նպատակներ ունի և ինչ միջոցներ։ Կազմե՛ք առաջադրանքների ցուցակ: Այնուհետև, առաջնահերթություն տվեք այդ ցուցակի ամենակարևոր և անհետաձգելի բաներին: Այնուհետև իրագործե՛ք դրանք: Սրտա՛նց աշխատեք Տիրոջ համար:
 

8. Առողջ առաջնորդները կարդում են

ԱՄՆ նախագահ Հարի Թրումենն ասել է. «Բոլոր կարդացողները առաջնորդ չեն, բայց բոլոր առաջնորդները կարդացող են»։ Բացի Աստվածաշնչի ընթերցանությունից, կարդացեք օրական առնվազն 30 րոպե: Բարելավե՛ք ձեր առաջնորդական հմտությունները կարդալու միջոցով։
 

9. Առողջ առաջնորդներն ամեն օր ինչ-որ մեկին ինչ-որ բան են տալիս

Ձեր կազմակերպությունում կամ ընտանիքում առատաձեռնության մշակույթ կառուցելու ավելի լավ միջոց չկա, քան ամեն օր ձեր մեջ տալու սովորություն զարգացնելը: Ամեն օր ձեզ վարժեցրեք տալու մեջ։ Դուք կարող եք դիմացինին հաճելի օր պարգևել անգամ աննշան թվացող նվեր տալով։ Կարող եք որևէ մեկին մի քաջալերիչ խոսք ասել, հետաքրքրվել նրանով, աղոթել նրա համար կամ էլ Աստվածաշնչից մի համար նվիրել։
 

10. Առողջ առաջնորդները ինչ-որ մեկի հետ կիսվում են իրենց վկայությամբ կամ Ավետարանով

Եթե Աստված ձեզ կանչել է մարդկանց որսորդ լինելու, ապա ամեն օր դուրս եկեք ձկնորսության: Երբևէ շփվե՞լ եք որևէ մեկի հետ, ով իսկապես ձկնորսությամբ է զբաղվում: Նրանք խանդավառությամբ խոսում են իրենց ձկնորսական արկածների մասին։ Նրանք սիրում են խոսել իրենց նավակի, խայծի և այլնի մասին:
 
Եթե դուք անեք այս 10 բաներն ամեն օր, պարզապես մտածեք, թե ինչպես կփոխվի ձեր և ձեր ընտանիքի կյանքը երկարաժամկետ հեռանկարում: Կրկնում եմ. պլանավորե՛ք ձեր աշխատանքը և իրագործե՛ք ձեր ծրագիրը: Այժմ դուք արդեն ծրագիր ունեք։ Ուրեմն ի գործ դրեք այն:

Պատրաստեց՝ Վազգեն Զոհրաբյանը