ՏԱՍԸ ՊԱՏՃԱՌ, ՈՐ ԴՈՒՔ ՊԵՏՔ Է ԵԿԵՂԵՑԻ ԳՆԱՔ
1. Եթե դուք Քրիստոսին ենք հետևում, ապա Քրիստոսի մարմնի մասն եք կազմում: Ըստ էության դուք կապնված եք, կապ ունեք այդ մարմնի հետ: Ես մի շատ անուշ և քաղցր երտասարդ կնոջ եմ ճանաչում, ով այժմ հետվիրահատական ապաքինման մեջ է գտնվում: Նրա աջ ոտքի վրա ուռուցք կար: Ես կարող եմ պատկարեցնել, թե դա որքան ցավոտ և դժվար բան է (1Կոր. 12:27):
2. Աստված ցանկանում է ձեր միջոցով ցույց տալ, թե Ինքն ով է: Երբ դուք ներգրավված եք լինում և մասնակցում եք եկեղեցական կյանքին, մարդիկ սկսում են ավելի լավ պատկերացում կազմել և հասկանալ, թե ով է Աստված իրականում (1Կոր. 12:7): Խենթություն է, այնպես չէ՞:
3. Ձեզ հոգևոր պարգև է տրված, որը դուք պետք է օգտագործեք Քրիստոսի մարմնի շինության համար: Ձեր պարգևը շատ կարևոր է մնացած հավատացյալների համար, նրանք դրա կարիքը շատ ունեն (1Կոր. 12):
4. Դուք պետք է այլ հավատացյալների հետ մեկտեղ ուտեք, սովորեք և աղոթեք (Գործք 2:42-47):
5. Դուք պետք է առնչություն, շփում ունենաք ձեր հավատակիցների հետ, իսկ դա նշանակում է, որ դուք պետք է բավականին ժամանակ անցկացնեք նրանց հետ, որպեսզի տեսնեք ձեր եղբայրների և քույրերի կարիքները: Նրանք կցանկանան իրենց կարիքները բաժնեկցել ձեզ հետ (Գործք 2:45):
6. Ինչպես դուք, այնպես էլ մնացած հավատացյալներն անընդհատ քաջալերանքի կարիք ունեն, որովհետև այս կյանքն իսկապես դժվար է (Եբր. 10:25):
7. Կյանքի բոլոր վայրիվերումների մեջ դուք պետք է ուրախանաք և տխրեք մնացած հավատացյալների հետ: Դա կարող է պատահել միայն այն ժամանակ, երբ դուք շարունակաբար հանդպում եք նրանց հետ (Հռ. 12:15):
8. Աստված պատրաստվում է հաճախ մխիթարել ձեզ այլ հավատացյալների խոսքերի և գործողությունների միջոցով և Աստված ցանկանում է, որպեսզի դուք ըմբռնեք և ընդունեք ձեր շրջապատում գտնվող հավատացյալների մխիթարությունը (2Կոր. 1:3-4):
9. Եթե Աստված ձեր Հայրն է, ուրեմն եկեղեցին էլ ձեր ընտանիքն է (Փիլիպ.1:2):
10. Երբ դուք այլ հավատացյալների հետ մեկտեղ եք հավաքվում և սիրում եք նրանց` Աստծո սերը կատարյալ է դառնում ձեր մեջ (1Հովհ. 4:12):
Տեսնո՞ւմ եք` եկեղեցին ձեր կարիքն ունի, իսկ դուք էլ եկեղեցու:
Այս աշխարհը կեղտոտ և բարոյազուրկ է: Ձեզ ժամանակ առ ժամանակ ցավ կպատճառեն, դուք հաճախ կհիասթափվեք մարդկանցից, սակայն եկեղեցին Աստծո կողմից նախատեսված վայրն է, և եթե դուք եկեղեցի եք գնում, ապա դա Աստծուն փառք է բերում և ինքներդ էլ մեծ ուրախություն եք գտնում:
Խնդրում եմ ձեզ, գնացե’ք եկեղեցի:
Քրիսթի Ֆիթսվոթեր
www.charismamag.com
Թարգմանեց Նաիրա Սիմոնյանը