Menu
Create Custom Side Menus
Vazgen Arseni | ՏԱՍԸ ՊԱՏՃԱՌ, ՈՐՈՆՔ ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄ ԵՆ ԵԿԵՂԵՑՈՒ ԱՄԲԻՈՆՆ ԱՅՍՕՐ
2240
post-template-default,single,single-post,postid-2240,single-format-standard,eltd-core-1.0.3,ajax_fade,page_not_loaded,,borderland-ver-1.6, vertical_menu_with_scroll,smooth_scroll,side_menu_slide_with_content,width_470,paspartu_enabled,paspartu_on_top_fixed,paspartu_on_bottom_fixed,wpb-js-composer js-comp-ver-4.9.1,vc_responsive

ՏԱՍԸ ՊԱՏՃԱՌ, ՈՐՈՆՔ ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄ ԵՆ ԵԿԵՂԵՑՈՒ ԱՄԲԻՈՆՆ ԱՅՍՕՐ

ՏԱՍԸ ՊԱՏՃԱՌ, ՈՐՈՆՔ ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄ ԵՆ ԵԿԵՂԵՑՈՒ ԱՄԲԻՈՆՆ ԱՅՍՕՐ

 Վերջերս ես ընկերներիցս մեկի հետ էի (ում անունը հասկանալի պատճառներով չեմ հիշատակի), ով ասաց, որ իր քաղաքում տիրող խառնաշփոթ իրավիճակի պատճառը «աղտոտված կամ թունավորված» եկեղեցական ամբիոններն են: Երբ նա դա ասաց, ես անմիջապես սկսեցի մտորել և աղոթել այդ ազդեցիկ հայտարարության հետևանքների և պատճառների մասին: Մտորումներից հետո ես հասկացա, որ նրա հայտարարությունն իրապես հիմնված է այն խոսակցությունների և զրույցների վրա, որոնք ես ունեցել եմ բազմաթիվ առաջնորդների հետ ամբողջ աշխարհով մեկ:

Ահա այն տասը պատճառները, որոնք այսօր որոշ ամբիոններ են թունավորում:

1.Երբ հովիվն անվայել և անսուրբ միության մեջ է քաղաքական գործիչների հետ

Աստվածաշնչի մեջ մենք բազմաթիվ օրինակներ ենք տեսնում, թե կրոնական առաջնորդներն ինչպես են դեմ գնում Աստծո հանդեպ ունեցած իրենց հավատքին և հնազանդությանը` հանուն քաղաքական բարօրության: Ամովս 7:12-13-ում Ամասիա քահանան Ամովս մարգարեին պատվիրեց դադարել Բեթելում մարգարեանալուց, որովհետև դա թագավորի սրբավայրն ու թագավորության տաճարն էր: 3-րդ Թագ. 22-րդ գլխում մենք տեսնում ենք, թե ինչպես էին բոլոր մարգարեները  մարգարեանում միայն այն, ինչ Աքաբ թագավորն էր ցանկանում լսել` բացառությամբ Միքիա մարգարեի: Ինչպես նաև բոլոր քահանայապետները դավադրություն արեցին Հիսուսի դեմ` Նրան մահվան մատնելով և հայտարարելով , որ նրանք կայսրից բացի ուրիշ թագավոր չունեն, դրանով իսկ համաձայնվելով և դաշնակից դառնալով հռոմեացի կայսեր, քան երկրի Արարչի հետ (Հովհ.19:15): Ես բազմաթիվ կրոնական առաջնորդներ եմ տեսել, ովքեր փոխզիջման են գնացել իրենց հավատքի մեջ` աջակցելով քաղաքական թեկնածուներին և կուսակցություններին, որպեսզի կարողանան փողից և իշխանությունից օգտվել: Սա, քան որևէ այլ պատճառ, այսօր առիթ է հանդիսանում շինծու կեցվածք և ամբիոնից հոգևորապես պակաս ճշմարիտ իշխանություն արտահայտելու համար:

 

2.Երբ հովիվն իր անունը տեղական եկեղեցու անունից ավելի վեր է դասում

Որոշ հոգևոր առաջնորդներ իրենց եկեղեցին օգտագործում են միայն որպես սեփական անունը բարձրացնելու և մեծարելու հարթակ: Նրանք իրենց բոլոր ջանքերը ներդնում են իրենց անունը բարձրացնելու մեջ` չմտահոգվելով համայնքի առողջությամբ: Երբ հոգևոր առաջնորդն ավելի մտահոգված է իր սեփական անվան, քան իր եկեղեցու հոգևոր վիճակի մասին, ապա դա թունավորում է ամբիոնը:

 

3.Երբ հովիվը շարունակաբար հաշվետու չէ ինչ որ մեկին

Երբ հոգևոր առաջնորդը իրական և ստույգ հաշվետվողականություն չունի, ապա նա գայթակղությունների համար ավելի խոցելի է դառնում: Երբ առաջնորդն իր նկատմամբ հսկողություն չունի, նա միայնակ է և կարող է հեշտությամբ թակարդն ընկնել: Այսօր սա ևս մեկ պատճառ է բեմի թունավորման համար:

 

4.Երբ ավագ հովիվը շրջապատված է իրեն «Այո» ասող մարդկանցով

Բոլոր ավագ հովիվները պետք է իրենց կողքին ուժեղ առաջնորդներ ունենան, ովքեր կարողություն կունենան օգնել նրանց` բարդ հարցերի շուրջ մտածելու և որոշումներ կայացնելու համար: Երբ նրանք այդպես չեն անում, դա ստեղծագործ մտքի և խնդրի լուծման փակուղու առիթ է հանդիսանում` դուռ բացելով մեծ և սարսափելի սխալների համար: Ավելին, երբ առաջնորդը շրջապատված է իրեն «Այո» ասողներով, նրա կողքին ոչ ոք չկա, որ նրան մղի կամ խորհուրդ տա զերծ մնալ էթիկայի կանոններին հակասող գործելակերպից, որը դուռ է բացում տարբեր աղետների համար: Ես սովորել եմ, որ որքան առաջնորդն ավելի ուժեղ և անվտանգ է, նա իր ներքին շրջանակում իրեն ավելի է շրջապատում այլ ավելի ուժեղ առաջնորդներով, որովհետև երկաթը կարող է միայն երկաթով սրվել: Ավագ հովվի շուրջը ուժեղ առաջնորդների բացակայությունը մեծ աղտոտվածություն և թունավորում է առաջացնում:

 

5.Երբ ավագ հովիվը մեկուսացնում է իրեն

Ամբիոնի ամենամեծ աղտոտվածության պատճառներից մեկն այսօր այն է, երբ հոգևոր առաջնորդը զուրկ է առաջնորդության մեջ եղող գործակիցների հետ մտերմիկ հարաբերությոններից: Այս մեկուսացումը հանգեցնում է այն բանին, որ նրանք սկսում են արտաքին ճնշումներ գործադրել միմյանց վրա, որի արդյունքը դեպրեսիան, հիասթափությունը և անհույս վիճակն է լինում:

 

6.Երբ սեռական սահմաններ չկան

Ամենատարածված պատճառներից մեկը, որ հոգևոր առաջնորդները սեռական մեղքի մեջ են ընկնում, այն է, որ նրանց խորհրդականները և օգնականները հակառակ սեռի ներկայացուցիչներն են: Իմ կարծիքով, որպես ընդհանուր կանոն, տղամարդիկ պետք է խորհրդատվություն անցկացնեն տղամարդկանց հետ, իսկ կանայք` կանանց: Երբ դա հնարավոր չէ, տղամարդ առաջնորդի կողքին պետք է կաˊմ իր կինը լինի, կաˊմ էլ մեկ այլ կին-սպասավոր, երբ նա որևէ կնոջ հետ է հանդիպում: Այս սահմանների բացակայությունը նույնպես կարող է այսօր ամբիոնի թունավորվածությանը հանգեցնել:

 

7.Երբ ֆինանսական սահմաններ չկան

Ես եկեղեցիներ գիտեմ, որտեղ նույնիսկ ֆինանսների համար պատասխանատուները չգիտեն, թե ֆինանսների հետ ինչ է կատարվում: Միայն ավագ հովիվը մուտք ունի և միայն նա է տեղյակ ֆինանսական հաշիվներից: Որոշ դեպքերում բոլոր վճարումները հովիվն է կատարում: Կարծում եմ, որ նա այդ գործն անելու համար ուրիշ ոչ ոքի չի վստահում: Սրանք վտանգավոր երևույթներ են, որովհետև ավագ հովվի համար դուռ են բացում դրամաշորթության, տասանորդ և ընծա գողանալու, ինչպես նաև առիթ են հանդիսանում աղմկահարույց մեղադրանքների և ֆինանսների յուրացման համար: Եթե հովիվը պնդում է, որ միայն նա պետք է տնօրինի եկեղեցու գումարները և որոշի ծախսերը, ապա նրա հետ երկու այլ վկաներ էլ են հարկավոր (Որքան հիշում եմ, ես երկու տասնամյակից ավել է, ինչ նման բան չեմ արել, և երբ էլ որ արել եմ, այլ վկաներ էլ են եղել): Բացի այդ, ֆինանսական գծով պատասխանատուները պետք է կանոնավոր հիմունքներով շաբաթական և տարեկան հաշվետվություն ներկայացնեն: Առանց համապատասխան ֆինանսական սահմանների, ամբիոնը կարող է հեշտությամբ թունավորվել:

 

8.Եսակենտրոն ծառայություն

Երբ ավագ հովվի առաջնային շարժառիթն իր «ես»-ը բավարարելն է, անախորժություններն ու խնդիրներն այնքան էլ հեռու չեն: Երբ հոգևոր առաջնորդներն առաջնորդվում են փառասիրությամբ, Սուրբ Հոգով առաջնորդվելու փոխարեն նրանք հակված են մեծամտաբար հսկայական ծրագրեր ձեռնարկելուն: Արդյունքն այն է լինում, որ ի վերջո նրանք անհարկի ֆինանսական դժվարության են հանդիպում, որովհետև Աստված մատակարարում և հոգում է միայն այն տեսիլքի կարիքները, որն Ինքն է տալիս: Ծառայողական «էգո»-ն` «ես»-ը, ամբիոնի թունավորման ամենատարածված պատճառներից մեկն է:

 

9.Երբ Աստվածաշունչ քարուզելն առաջնային աղբյուր չէ

Երբ հոգևոր առաջնորդը հազվադեպ է բացում Աստվածաշունչը` ավելի հաճախ լցնելով իր ներսը թերթերով կամ ընթացիկ իրադարձություններով, ապա նրա քարոզը կկորցնի Խոսքի զորությունն ու մաքրությունը: Որոշ ավագ հովիվներ ավելի շատ հասարակական գործչի նման են գործում քան հովիվների, որովհետև նրանց քարոզն ավելի շատ քաղաքականապես և տնտեսապես է ձևավորված, քան աստվածաշնչյան հիմունքների վրա: Սա էլ մեկ այլ պատճառ է հանդիսանում ամբիոնի թունավորման համար:

 

10.Երբ ավագ հովիվն Աստծո հետ չի քայլում

Վերջին և ոչ պակաս կարևորություն ունեցող պատճառը գուցե ամենակարևորն է, որովհետև ավագ հովիվները ձախողվում են կայուն և առողջ աստվածավախ կյանքով ապրելու մեջ: Եթե հոգևոր առաջնորդը պարբերաբար Աստծուն և Նրա Խոսքով կերակրվելուն չի ձգտում, ապա նա կսկսի գործել և մտածել աշխարհի նման` չարտացոլելով այն ապրելակերպը, որը Խոսքի համաձայն է:

Եզրափակելով` քանի որ բոլորն էլ մեղք գործեցին և Աստծո փառքից պակասեցին, մենք բոլորս էլ ենթակա են մեղք գործելու` թունավորելով ամբիոնները, ընտանիքները և շրջակա միջավայրը: Թող Աստված մեզ աստվածավախ ընկերներով, շիտակ ու ազնիվ վերակացուներով շրջապատի և Իրեն փնտրելու ուժգին քաղց առաջացնի մեր մեջ` ավելի քան երբևէ: Եվ վերջում, թող մենք զորություն ունենանք ամբիոններից այն կողմ Աստծո զորությունն արձակելու համայնքների, քաղաքների և ազգերի վրա:

Ջոզեֆ Մաթերա

Թարգմանեց՝ Նաիրա Սիմոնյանը