Menu
Create Custom Side Menus
Vazgen Arseni | Հիսուսի ծառայողական երեք սկզբունքները
2176
post-template-default,single,single-post,postid-2176,single-format-standard,eltd-core-1.0.3,ajax_fade,page_not_loaded,,borderland-ver-1.6, vertical_menu_with_scroll,smooth_scroll,side_menu_slide_with_content,width_470,paspartu_enabled,paspartu_on_top_fixed,paspartu_on_bottom_fixed,wpb-js-composer js-comp-ver-4.9.1,vc_responsive

Հիսուսի ծառայողական երեք սկզբունքները

Հիսուսի ծառայողական երեք սկզբունքները

Հիսուսի ծառայողական երեք սկզբունքները

 

  • 13Եւ վեր ելաւ սարը եւ իր մօտ կանչեց որոնց որ ինքը կամեցաւ. Եւ նորա մօտ գնացին։
  • 14Եւ տասնեւերկու հոգի կարգեց, որ իր հետ լինին, եւ որ նորանց ուղարկէ՝ քարոզելու.
  • 15Եւ նորանք իշխանութիւն ունենան ցաւերը բժշկելու՝ եւ դեւերը հանելու։

Մարկոս 3:13-15

 

Ուշադրություն դարձրեք այն կարգին, որին հետևում էր Հիսուսը: Մեծագույն կոչումը սկսվում է պարզ կանչվածությունից: Աշակերտները արձագանքեցին Հիսուսի կանչին, և հենց այդ արձագանքն էր, որ Աստծո կոչումը պետք է ի գործ դներ նրանց կյանքում: Ահա թե ինչպիսի հետևողական կարգով էր շարժվում Հիսուսը ցանկացած մեկին ծառայության մեջ բարձրացնելու համար:

 

    • ԿՈՉՈՒՄ

 

Հիսուսը Իր մոտ կանչեց նրանց, ում կամեցավ: Նա, ում որ ընտրեց, դեպի Իրեն կանչեց: Ուշադրություն դարձրեք, որ Հիսուսը սկզբում կանչեց, կարգեց և հետո նոր ուղարկեց: Առանց կոչումի մուտք գործել ծառայողական դաշտ շատ վտանգավոր է: Մենք պետք է հստակ հասկանանք, թե ինչի մեջ է Աստված մեզ կանչել: Յուրաքանչյուր քրիստոնյայի մեծագույն կոչումը Քրիստոսի հետ լինելն է, Նրա հետ մտերմություն անելն է: Դրա արդյունքում քրիստոնյան բացահայտում է իր ինքնությունը որպես նոր արարած, թե իրականում ով և ինչի մեջ է նա կանչված:

 

    • ԲՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

 

Հիսուսը տասներկուսին սահմանում է, որ Իր հետ լինեն ամեն ժամանակ: Հիսուսի հետ ունեցած նրանց մտերմությունն ու շարունակական կյանքն էր, որ արմատապես պիտի փոխեր աշակերտների կյանքը: Դրա արդյունքում աշակերտների մեջ աստվածահաճո բնավորություն պիտի ձևավորվեր: Քրիստոսի հետ ունեցած մեր անձնական մտերմությունն է, որ մեր մեջ աստվածային բնավորություն է կերտում, առանց որի անկարելի է հարատևել ծառայության և կոչումի մեջ:

 

    • ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ

 

15Եւ նորանք իշխանութիւն ունենան ցաւերը բժշկելու եւ դեւերը հանելու։

Մեր իշխանությունը բխում է մեր կոչումից և Հիսուսի հետ ունեցած մեր մտերմությունից: Ավետարանիչն ունի ավետարանչի իշխանություն, բայց նա չունի ուսուցչի պես ուսուցանելու և վարդապետելու իշխանություն: Յուրաքանչյուրին իշխանությունը տրվում է ըստ իր կոչումի:

 

Աստծուց կոչում ունենալն ամենևին չի նշանակում, որ դրանով ամեն բան ավարտված է: Ընդհակառակը, կոչումը ընդամենը սկզբնակետն է, որից հետո հավատացյալը գործընկերային հարաբերություն է կառուցում Աստծո հետ: Դրա արդյունքում քրիստոնյայի կյանքում տեղի է ունենում խորը վերափոխում:

 

Վազգեն Արսենի