Menu
Create Custom Side Menus
Vazgen Arseni | Համեմատելով առողջ և անառողջ եկեղեցիները
2146
post-template-default,single,single-post,postid-2146,single-format-standard,eltd-core-1.0.3,ajax_fade,page_not_loaded,,borderland-ver-1.6, vertical_menu_with_scroll,smooth_scroll,side_menu_slide_with_content,width_470,paspartu_enabled,paspartu_on_top_fixed,paspartu_on_bottom_fixed,wpb-js-composer js-comp-ver-4.9.1,vc_responsive

Համեմատելով առողջ և անառողջ եկեղեցիները

Համեմատելով առողջ և անառողջ եկեղեցիները

Ջոզեֆ Մատերան ԱՄՆ-ի ամենաարագ աճող եկեղեցիներից մեկի ավագ հովիվն է։ Այս համառոտ ուսումնասիրության մեջ նա օգնում է գտնել առողջ և անառողջ եկեղեցիների տարբերությունը։
 
Որպես մեծ քաղաքում գտնվող տեղական եկեղեցու հովիվ և առաջնորդ, նա հնարավորություն է ունեցել նկատելու այն հստակ բաժանարար գիծը, որը գոյություն ունի այսպես կոչված առողջ և անառողջ եկեղեցիների միջև։
 
Առողջ եկեղեցին, ըստ նրա, այն եկեղեցին է, որտեղ վերևում գտնվող առաջնորդների (երեցներ, սարկավագներ, խնամակալներ, հովիվներ և ծառայողներ) և մշտական մասնակիցների ու անդամների կապը գործուն է և առողջ։ Առողջ եկեղեցին նաև բնական աճ ունի, որը հիմնված է եկեղեցու դրսի և ներսի կյանքի հավասարաշռման, հովվական և ավետարանչական ծառայության, ինչպես նաև աշակերտական և կազմակերպչական կառույցի հարաբերմամբ, որոնք նպաստում են եկեղեցու տեսիլքին։
 
Առողջ և անառողջ եկեղեցիների տարբերությունն ուսումնասիրելու կարևորությունն այն է, որ քրիստոնեության մեծ մասը, ցավոք սրտի, որդեգրել է աշխարհային պահվածք և գործելակերպ, որն իբրև թե հաջողություն է բերել շատերին։
 
Այս հոդվածում նա խոսում է իր ուսումնասիրությունների մասին, որոնք վերաբերում են առողջ և անառողջ եկեղեցիների տարբերությանը։
 
 
churchԳիտակցում եմ, որ այս ուսումնասիրությունները շատ ընդհանրական են, և որ բազմաթիվ եկեղեցիներ միաժամանակ ունեն թե՛ առողջ և թե՛ անառողջ կողմեր, քանի որ բոլորս էլ գտնվում ենք փոփոխման ընթացքի մեջ։ Այս հոդվածը չպետք է չափանիշ հանդիսանա` անողոքաբար դատապարտելու ավագ հովիվներին և առաջնորդներին, ինչպես նաև եկեղեցիներին։ Իմ նպատակն այն է, որ մարդկանց, հատկապես ավագ հովիվներին մղեմ մտածելու և քննարկելու իրենց թիմակից առաջնորդների հետ, որոնք շարունակաբար պայքարում են նման երևույթների դեմ։
 
Շատերն, ովքեր տեղական եկեղեցիներում հովվական ծառայության մեջ չեն, բավականաչափ չեն հասկանա, թե ինչ է եկեղեցին հովվելու ճնշումը։ Այդ իսկ պատճառով նրանք չեն կարող դատել իրենց եկեղեցին` համաձայն այս սկզբունքների։
 
1. Առողջ եկեղեցիները լցված են աստվածատուր տեսիլքով։ Անառողջ եկեղեցիները լցված են ինքնաբավ շարժառիթներով, որպեսզի իրագործեն սեփական նպատակները։
 
2. Առողջ եկեղեցիները ջանք են գործադրում, որպեսզի անդամներին առաջնորդեն դեպի իրենց կոչումը։ Անառողջ եկեղեցիները գործածում ու շահագործում են իրենց անդամներին` իրենց հանդուգն մտադրությունների և ծրագրերի համար։
 
3. Առողջ եկեղեցիները քաջալերում են, որպեսզի անդամների միջև լինի մտքերի առողջ և պարզ փոխանակում։ Անառողջ եկեղեցիներում գաղափարներն ու մտքերը վերից վար են իջնում` քաջալերելով մարդկանց հնազանդվել դրանց։
 
4. Առողջ եկեղեցու առաջնորդները միմյանց հանդեպ բաց և ազնիվ են։ Անառողջ եկեղեցու առաջնորդները պարզապես կրոնական խաղ են խաղում միմյանց հետ։
 
5. Առողջ եկեղեցիներն օրհնում են իրենց անդամներին, ովքեր եկեղեցին լքել են ճիշտ ճանապահրով։ Անառողջ եկեղեցիները անիծում և չարախոսում են բոլոր նրանց, ովքեր ինչ որ ձևով լքել են նրանց։
 
6. Առողջ եկեղեցիներում գործում է ֆինանսական հաշվետվության թափանցիկ համակարգ։ Անառողջ եկեղեցիները թաքցնում են իրենց ֆինանսական համակարգը և ֆինանսական գործարքները։
 
7. Առողջ եկեղեցիներն ունեն ավագ հովիվներ, ովքեր պարբերաբար խորհրդակցում են առաջնորդների հետ` եկեղեցին առաջնորդելու նպատակով։ Անառողջ եկեղեցիների ավագ հովիվներն իրենց հաշվետու չեն զգում այլոց առաջ։
 
8. Առողջ եկեղեցիներում ավագ հովիվը հաշվետու է մի քանի մակարդակով։ Անառողջ եկեղեցիներում ավագ հովիվները չեն համարում, որ պետք է մեկի առաջ հաշվետու լինեն։
 
9. Առողջ եկեղեցու առաջնորդներն ու նվիրյալ անդամները շարունակաբար ներգրավված են ծոմապահության և աղոթքի մեջ։ Անառողջ եկեղեցիներում ծոմապահությանն ու աղոթքին քիչ տեղ է տրվում կամ էլ ընդհանրապես տեղ չի տրվում։
 
10. Առողջ եկեղեցիները նպաստում են մասնակիցների զգացմունքային և հոգևոր առողջությունը։ Անառողջ եկեղեցիները գործածում են կարգախոսներ, իրականացնում են քարոզչություն և ստեղծում են զգացմունքային իրավիճակներ, որպեսզի կախվածության մեջ դնեն իրենց անդամներին։healthychurch
 
11. Առողջ եկեղեցիները քաջալերում են անդամներին առատաձեռն լինել եկեղեցու հանդեպ և օգնում են մարդկանց` ճիշտ տնօրինելու իրենց ֆինանսները։ Անառողջ եկեղեցիները ընդամենը քաջալերում են մարդկանց առատաձեռն լինել եկեղեցու հանդեպ և վերջ։
 
12. Առողջ եկեղեցիները համախմբում են իրենց անդամներին` տեսիլքի համար։ Անառողջ եկեղեցիները ևս համախմբում են իրենց ադնամներին, սակայն շահագործելով նրանց իրենց անառողջ նկրտումների համար։
 
13. Առողջ եկեղեցիները բարձրացնում են առաջնորդներ, ովքեր դժվարին իրավիճակներում կարողանում են տիրապետել իրենց։ Անառողջ եկեղեցիները բարձրացնում են ընդամենը հետևորդների, ովքեր իրենց ներսում կրում են միայն իրենց առաջնորդների մտքերը և ծրագրերը։
 
14. Առողջ եկեղեցիները բարձրացնում են այնպիսի առաջնորդներ, ովքեր օգնում են, որ տնային խմբերի միջոցով ընտանեկան մթնոլորտ ապահովվի անդամների միջև։ Անառողջ եկեղեցիները ծրագրեր են մշակում և կազմակերպում մեծ ժողովներ, որպեսզի առաջնորդությունն ու ծառայությունը կենտրոնացվի մի խումբ մարդկանց ձեռքում։
 
15. Առողջ եկեղեցիները ծրագիր են մշակում մի քանի սերունդների համար։ Անառողջ եկեղեցիները սովորաբար գոյատևում են այնքան, որքան ավագ հովիվն է գոյատևում։
 
16. Առողջ եկեղեցիները ճշմարտությունն են խոսում սիրով։ Անառողջ եկեղեցիները չափազանցնում են և գործածում շուկայական մեթոդներ իրենց անդամների մարտական հոգին բարձր պահելու համար։
 
17. Առողջ եկեղեցիները քարոզում են Աստծո ողջ խորհուրդը` աշակերտությունը խթանելու համար։ Անառողջ եկեղեցիները քարոզում են այն, ինչը պարզապես հրապուրում է մարդկանց` մասնակցելու ժողովներին։
 
18. Առողջ եկեղեցիները հաղորդակցությունը ծառայությունից վեր են դասում։ Անառողջ եկեղեցիներում ծառայությունը հաղորդակցությունից ավելի կարևոր է։
 
19. Առողջ եկեղեցիները փափագում են Քրիստոսին սիրել ամեն բանից առավել։ Անառողջ եկեղեցիներում մարդիկ կենտրոնանում են ինքնագոյատևման և ֆինանսական հարստության շուրջ։
 
20. Առողջ եկեղեցիները շարժվում են խոնարհությամբ։ Անառողջ եկեղեցիները արհամարհական և ինքնագոհ վիճակի մեջ են։

Թող Աստված բոլոր հովիվներին իմաստություն տա, որպեսզի կարողանան զարգացնել առողջ և աճող եկեղեցիներ` համաձայն սուրբգրային օրինակին։

 

Նյութն անգլերենից թարգմանեց Վազգեն Զոհրաբյանը

սկզբնաղբյուրը`

https://www.idisciple.org/post/contrasting-healthy-and-unhealthy-churches