Menu
Create Custom Side Menus
Vazgen Arseni | Կիրակին չեմ պատկերացնում առանց եկեղեցի գնալու
2436
post-template-default,single,single-post,postid-2436,single-format-standard,eltd-core-1.0.3,ajax_fade,page_not_loaded,,borderland-ver-1.6, vertical_menu_with_scroll,smooth_scroll,side_menu_slide_with_content,width_470,paspartu_enabled,paspartu_on_top_fixed,paspartu_on_bottom_fixed,wpb-js-composer js-comp-ver-4.9.1,vc_responsive

Կիրակին չեմ պատկերացնում առանց եկեղեցի գնալու

Կիրակին չեմ պատկերացնում առանց եկեղեցի գնալու

Խորվաթիայի հավաքան 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության հրաշքներից էր։ Խորվաթիան քրիստոնեական երկիր է, իսկ ֆուտբոլի ազգային հավաքականի մարզիչը` Զլատկո Դալիչը, հավատացյալ է։

 
Վերջերս խորվաթական ռադիոյին տված նրա հարցազրույցում ֆուտբոլի ազգային հավաքականի մարզիչ Զլատկո Դալիչը պատմել է, որ իր բոլոր հաջողությունների համար պարտական է Աստծուն։
 
Ռուսաստանում եղած առաջնության ժամանակ շատ ֆուտբոլիստներ արտահայտեցին իրենց հավատքն առ Աստված բազմազան ձևերով։ Անկասկած ֆուտբոլը միայն սպորտային վարպետություն չի ենթադրում, այլև նպատակասլացություն և ինչպես արտահայտվում են շատ հավատացյալներ, նաև Աստծու օրհնություն։
 

 
Խորվաթիայի հավաքականի գլխավոր մարզիչ Զլատկո Դալիչը, ով բալկանյան այդ թիմին առաջնորդեց դեպի ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ, լրագրողներին պատմել է իր կյանքում Աստծու դերի մասին։
 
«Այն ամենը, ինչին ես հասել եմ իմ կյանքում և պրոֆեսիոնալ կարիերայում, պարտական եմ իմ հավատքին և շնորհակալ եմ իմ Տիրոջը դրա համար,- ասաց Զլատկո Դալիչը,- Ես կարող եմ ուրախանալ իմ կյանքում, սակայն առանց հավատքի և շարժառիթի ինձ շատ դժվար կլիներ հասնել նման հաջողությունների։ Երբ մարդը կորցնում է հույսը, այդ ժամանակ նա պետք է ապավինի Աստծու ողորմածությանն ու իր հավատքին»։
 
Խորվաթիայի մարզիչն ընդգծեց, որ «կյանքում բարիք գտնելը միշտ հաճույք և երջանկություն  է պատճառում, իսկ մարդը միշտ պետք է ազնիվ լինի ինքն իր և այլոց հետ»։
 

 
Մարզիչ Դալիչը 51 տարեկան է և երկու զավակների հայր։ Երիտասարդ տարիքում նա խաղացել է խորվաթական տարբեր թիմերում, ներառյալ` «Hajduk Split», «Inter Zapresic» և «Varteks Varazdin»։
 
2000 թվականին նա ավարտեց պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի իր կարիերան և սկսեց մարզել խորվաթական թիմերին։ 2017 թվականի հոկտեմբերին նշանակվեց որպես Խորվաթիայի ֆուտբոլի ազգայի հավաքականի ավագ մարզիչ։
 
Զլատկո Դալիչը դեռ երիտասարդ տարիներից շատ լուրջ է վերաբերվել Սուրբ Հաղորդության խորհրդին։ Խորվաթիայի ապագա մարզիչը դեռ Բոսնիայի Լիվնո քաղաքում իր տեղական եկեղեցու թեմի սպասավորն էր, ով օգնում էր քահանային կիրակնօրյա պատարագների ժամանակ։
 

 
Նա ընդգծում է, որ որևէ կիրակի չի պատկերացնում առանց եկեղեցական հավաքույթի, որին նա մասնակցում է իր կնոջ և զավակների հետ։ Դալիչը նշում է, որ այնուհետև ողջ շաբաթվա ընթացքում սուրբ պատարագն օգնում է իրեն «լինել ուղղահայաց դիրքում»։
 
-Առանց պաշտամունքի մեր ողջ կյանքը որևէ իմաստ չէր ունենա,- ասել է նա։