Menu
Create Custom Side Menus
Vazgen Arseni | ԻՆՉՊԵ՞Ս ԶԱՆԱԶԱՆԵԼ ՍՈՒՏ ՄԱՐԳԱՐԵՆԵՐԻՆ
2404
post-template-default,single,single-post,postid-2404,single-format-standard,eltd-core-1.0.3,ajax_fade,page_not_loaded,,borderland-ver-1.6, vertical_menu_with_scroll,smooth_scroll,side_menu_slide_with_content,width_470,paspartu_enabled,paspartu_on_top_fixed,paspartu_on_bottom_fixed,wpb-js-composer js-comp-ver-4.9.1,vc_responsive

ԻՆՉՊԵ՞Ս ԶԱՆԱԶԱՆԵԼ ՍՈՒՏ ՄԱՐԳԱՐԵՆԵՐԻՆ

ԻՆՉՊԵ՞Ս ԶԱՆԱԶԱՆԵԼ ՍՈՒՏ ՄԱՐԳԱՐԵՆԵՐԻՆ

«Արդ, զգո՛ւյշ եղեք ձեր անձերի և ձեր հոտի համար, որի վրա Սուրբ Հոգին խնամողներ կարգեց ձեզ` հովվելու համար Աստծո եկեղեցուն, որ Իր արյամբ գնեց։ Որովհետև ես գիտեմ, որ իմ հեռանալուց հետո հափշտակող գայլեր են մտնելու ձեր մեջ, որ չեն խնայելու հոտը։ Եվ ձեր միջից էլ դուրս կգան մարդիկ, որ սխալ բաներ կխոսեն` աշակերտներին իրենց ետևից տանելու համար»։

Գործք 20:28-30

 

Եկեղեցու հոգևոր առոջության, ուսուցման և ավետարանական սկզբունքների կիրառման անմիջական պատասխանատուներն են եկեղեցու ուսուցիչներն ու հովիվները։

 

Հովիվները եկեղեցում մի քանի գործառույթ ունեն.
 
1. Արածեցնել Աստծո հոտը
 
2. Առաջնորդել Աստծո հոտը
 
3. Պաշտպանել Աստծո հոտը
 
4. Օրինակ լինել Աստծո հոտին։

 
Եվ եթե այս չորիս մեջ նրանք թուլանան, ապա հոտը կցրվի, կհոշոտվի կամ էլ կհափշտակվի զանազան սուտ վարդապետությունների ու կեղծ մարգարեների կողմից։

Այսօր ես ցանկանում եմ խոսել պաշտպանության մասին։ Առաքյալը հորդորում և զգուշացնում է, որ հափշտակող գայլեր կգան, որոնք հոտը չեն խնայի։ Այդ գայլերն անխուսափելի են։ Տեր Հիսուսն էլ ասաց, որ սուտ մարգարեները կգան։ Խնդիրն այն չէ, թե նրանք կգան, թե ոչ, այլ այն, թե ինչպես մենք կարձագանքենք նրանց։

Մատ. 7:15-16, 20-ում Տեր Հիսուսը զգուշացնում է. «Զգույշ կացեք սուտ մարգարեներից, որ գալիս են ձեզ մոտ ոչխարների հանդերձներով, բայց ներսից հափշտակող գայլեր են։ Իրենց պտուղներով նրանց ճանաչեք. մի՞թե փշերից խաղող են քաղում կամ տատասկից` թուզ։ Ուրեմն իրենց պտուղներից ճանաչեք նրանց»։

 

Գայլերն ի տարբերություն գառների, գիշատիչ են, ժանիքներ ունեն, երախ ունեն, նրանք հարձակվում են։
Սուտ մարգարեները զանազանվում են ոչ թե միայն ըստ իրենց մարգարեությամբ, այլ ըստ իրենց պտուղների։ Հեշտ է զանազանել մեկին, ով կանգնի և մարգարեանա, որ Հիսուսն Աստծո Որդին չէ։ Սակայն, եթե նա լավ բաներ է «մարգարեանում», ինչպե՞ս զանազանել նրան։ Պատասխանը մեկն է. ըստ նրանց բնավորության, ըստ պտուղի, ըստ նրանց ապրած կյանքի։

 

1. Սուտ մարգարեի ծառայությունը համեմատվում է փշի հետ

«Մի՞թե փշերից խաղող են քաղում»,- խոսելով սուտ մարգարեների մասին` ասաց Հիսուսը։

Սուտ մարգարեի ծառայությունը փուշ է։ Նա խոցում է, նա ծակում է, նա անընդհատ դատապարտում է, ճնշում է բերում, նրա հետ երբ ժամանակ ես անցկացնում, հիասթափվում ես կյանքից, նա քեզ հեշտությամբ հուսահատեցնում է, խոցում է, տրամադրում է, օտարացնում։ Սա գայլի հոգեբանությունն է։ Գայլը նախքան գառին տիրելը վերջինիս օտարում է, հեռացնում հոտից։ Դրա համար եբրայեցիներին թուղթն ասում է. «Նայեք, որ ոչ ոք հետ չմնա»։

 

2. Սուտ մարգարեն հաշվետու չէ ոչ մեկին

Նրա սիրած խոսքն է. «Իմ հովիվը Հիսուսն է, իմ եկեղեցին տիեզերական եկեղեցին է, ես մենակ Աստծո առաջ եմ հաշվետու, ես ոչ մի մարդային կարգ չեմ ընդունում և այլն»։
Սակայն իսկական աշակերտը հաշվետու և պատասխանատու է մյուսների առաջ։

 

3. Սուտ մարգարեն աստվածապաշտության կերպարանք ունի

Նա սիրում է խոսել «խորը» բաներից, «անիմանալի» հայտնություններից։

 

4. Սուտ մարգարեն սիրում է միշտ գերբնականից խոսել

Նա սիրում է խոսել հրեշտակներից, գերբնական անհասկանալի երևույթներից։ Փորձում է իր հայտնությունները վերագրել հրեշտակների գործունեությանը, սակայն ամենևին հետաքրքրված չէ այն բանով, որ իր ծառայությունն ու պատգամը քաղի Աստվածաշնչից և համապատասխանեցնի աստվածաշնչյան հիմունքներին։

5. Սուտ մարգարեն սիրում է Աստվածաշնչից դուրս հայտնություններ մեջբերել

Նմանները սիրում են «նոր» ու «ցնցող» հայտնություններով զարմացնել մարդկանց, հայտնություններ, որոնք համապատասխան չեն Սուրբ Գրքի հոգուն և տրամաբանությանը։

 

6. Սուտ մարգարեն սովորաբար վիրավորված է մարդկանցից

Նրանք իրենց մերժված են զգում քրիստոնեական հիմնական համայնքների կողմից, իսկ այդ մերժվածության պատճառով էլ տրամադրվում և տրամադրում են մարդկանց։ Նրանց «մարգարեությունների» շարժառիթը երբեմն բխում է նրանց մերժվածությունից։

 

7. Սուտ մարգարեն փշի պես ծակում է և գայլի պես խոցում ու հափշտակում

Նրանց լեզուն, խոսքը, պատգամը սովորաբար շինող չէ, հաշտեցնող և բարեկամաբար չէ տրամադրված։ Հակառակը, նրանք երբեմն այնպիսի լեկսիկոն են օգտագործում, որը գռեհիկ է, վիրավորական, ծաղրող։

 

8. Սուտ մարգարեն վեճեր և բաժանումներ է հարուցում և տրամադրություններ ստեղծում

 

9. Սուտ մարգարեի շարժառիթը շահամոլությունն է, արծաթասիրությունը կամ էլ եսասիրությունը

 

10. Սուտ մարգարեն նաև սուտ վարդապետ է 2 Տիմ. 4:3

Նրանց սովորաբար վարդապետական որոշակի հենարան է պետք և որպեսզի արդարացնեն իրենց վարքը, խոսքը, ծառայությունը, ստեղծում են ինքնահնար, ոչ աստվածաշնչյան վարդապետություն։
 

Ինչպե՞ս վարվել նրանց հետ

1. ԶԳՈՒՅՇ ԼԻՆԵԼ

Մատ. 7:15

 

2. ՔՆՆԵԼ

1-ին Հովհ. 4:1

Քննել պտուղը, արդյունքը իր ասածի և շարժառիթը։
1 Թես. 5:20-21

 

3. ՀԵՌՈՒ ՄՆԱԼ ԿԱՄ ՀԵՏ ՔԱՇՎԵԼ

Հռոմ. 16:17-18
Ոչ թե վիճել, ոչ թե հանդիմանել, ոչ թե լեզվակռվի մեջ մտնել, այլ հեռու մնալ։
1-ին Տիմ. 6:3-5

 
Վերջավորության մեջ ցանկանում եմ նշել, որ ես մեծապես հավատում եմ մարգարեական ծառայությանը, մարգարեական պարգևին և պաշտոնին։ Այն կենսական անհրաժեշտություն է արդի դարաշրջանի եկեղեցու համար, սակայն ցանկացած մարգարեական ծառայություն պետք է խստորեն համապատասխանի Աստվածաշնչի հոգուն և ի նպատս բերի Քրիստոսի եկեղեցու շինությանը, հավատացյալի հոգևոր աճին և աստվածճանաչողությանը։

Վազգեն Արսենի