Menu
Create Custom Side Menus
Vazgen Arseni | Գործի՞ք, թե՞ գործիչ
3111
post-template-default,single,single-post,postid-3111,single-format-standard,eltd-core-1.0.3,ajax_fade,page_not_loaded,,borderland-ver-1.6, vertical_menu_with_scroll,smooth_scroll,side_menu_slide_with_content,width_470,paspartu_enabled,paspartu_on_top_fixed,paspartu_on_bottom_fixed,wpb-js-composer js-comp-ver-4.9.1,vc_responsive

Գործի՞ք, թե՞ գործիչ

Գործի՞ք, թե՞ գործիչ

Աստծու շատ ծառաներ, երբ կորցնում են իրենց ողջախոհությունը, սկսում են իրենց վերագրել Աստծու փառքը, և դա ներքուստ իրենց դուր է գալիս։ Երբ Աստծու զորությունը գործում է ու մարդը սխալմամբ դա իրեն է վերագրում, այդ զորությունը մարդու ինքնադրսևորումն ուժեղացնում է և մարդը չի կարողանում ամբողջ փառքը տալ Տիրոջը, և գողանում է այդ փառքն ու սայթաքում է։

 

Ողբերգություն է, երբ գործիքն իրեն գործչի տեղ է դնում և փորձում է գողանալ Գործչի փառքը։ Դա նույնն է, ինչ հմուտ և արհեստավարժ բժշկի ձեռքին գտնվող բժշկական գործիքը պարծենա և ասի. «Տեսա՞ք, թե ինչ վիրահատություն արեցի ես»։

Գործիքն ընդամենը միջոց է, իսկ գործիչը՝ գործի հեղինակ։

Պատկերացրեք՝ Սամսոնը, որ 3000 փղշտացի սպանեց էշի ծնոտով։ Հիմա պատկերացրեք, որ էշի ծնոտը պարծենար իր քաջագործություններով։ Ծիծաղալի է, այնպես չէ՞։ Այստեղ Սամսոնը գործիչն է, իսկ էշի ծնոտը՝ ընդամենը գործիքը։

 

Ծառայության մեջ մենք ընդամենը գործիքներ ենք, իսկ գործիչը Տեր Հիսուս Քրիստոսն է։ Գրված է՝ առանց Նրա ոչինչ չենք կարող անել։

 

Երբ որ գործիքն իրեն գործչի տեղ է դնում, գլորվում է ու կործանվում։ Այս առումով ցավալի է, որ ոմանք իրենց ներկայացնում են բարձրագոչ տիտղոսներով, որպես Աստծու «մեծ» ծառաներ, այնինչ մենք ընդամենը մեծ Աստծու ծառաներ ենք և ոչ թե Աստծու «մեծ» ծառաներ։ Նրանն է մեծությունը և պատիվը։

 

Նա, ով իրեն կվերագրի Աստծու փառքը, կընթանա ինքնակործանման վտանգավոր ճանապարհով։