Menu
Create Custom Side Menus
Vazgen Arseni | Անճարից հանճար
2010
post-template-default,single,single-post,postid-2010,single-format-standard,eltd-core-1.0.3,ajax_fade,page_not_loaded,,borderland-ver-1.6, vertical_menu_with_scroll,smooth_scroll,side_menu_slide_with_content,width_470,paspartu_enabled,paspartu_on_top_fixed,paspartu_on_bottom_fixed,wpb-js-composer js-comp-ver-4.9.1,vc_responsive

Անճարից հանճար

Անճարից հանճար

Աստված անճարին դարձնում է հանճար։
Ալբերտ Էյնշտեյն

Մանկության տարիներին այս հանճարեղ գիտնականը բոլորովին էլ վունդերկինդ չէր: Շատերը նույնիսկ կարծում էին, թե նա թերհաս է, իսկ նրա գլխի անսովոր մեծ չափսը, ամենից շատ անհանգստացնում էր նրա մայրիկին:
 
Դպրոցում Էյնշտեյնը լուռ, ծույլ եւ ինքնամփոփ երեխա էր: Նրա մասին ուսուցիչները սովորաբար ասում էին. «Նա դառնալու է պատուհաս եւ հոգս ծնողների համար»:
 
Չստանալով դպրոցի ավարտական վկայականը, Էյնշտեյնը վստահեցնում էր բոլորին, որ կարող է ընդունվել համալսարան, սակայն տապալեց քննությունները:
 
Այնուամենայնիվ, նա դարձավ հանճարեղ գիտնական։
 
«Ամենակարողի շունչն է մարդուն հանճար տալիս»։ Հոբ 32:8
 

Շատ անգամ իրավիճակներում ենք հայտնվում, որ մեզ զգում ենք աշխարհի ամենաանճար մարդը։Անճար, այսինքն ոչ մի ելք չունեցող, մարդ, ով չունի որևէ միջոց` փոխելու իր իրավիճակը։ Անճարը այն խեղճ մարդն է, ով հույս ու լավատեսթյուն չունի։

 

Շատ անգամ ենք լսում այնպիսի արտահայտություններ, ինչպիսիք են. «Ես կորած եմ։ Սա վերջն է։ Իմ վերջը եկել է։ Էլ ճար չկա»։

 

Ինչո՞ւ են մարդիկ ինքնասպանության դիմում. որովհետև որևէ ելք ու ճար չեն գտնում։ Շատ անգամ մարդիկ փորձում են միմյանց հույս տալ` ասելով. «Դե մի բան կանենք»։ Սակայն արդյունքում ոչինչ էլ չի լինում, և մարդն ավելի է խորասուզվում սեփական անճարությունը գիտակցելու մեջ։

 

Սակայն բարի լուրն այն է, որ Աստված անճարին դարձնում է հանճար։

 

Ծննդոց գրքում կարդում ենք 17 տարեկան մի պատանու մասին, ում անունը Հովսեփ էր։ Նա իր հոր սիրելի որդին էր։ Իր բոլոր եղբայրների մեջ նա արտոնյալ կարգավիճակ ուներ  մինչև այն պահը, երբ սկսեց երազել։ Արդյունքում իր երազանքների պատճառով, նախանձից դրդված,  եղբայրները վաճառում են նրան ստրկության։ Հովսեփը հայտնվեց մի իրավիճակի մեջ, որը հեշտորեն կարելի անվանել անճարություն։

 

Ծառայելով հայտնի պաշտոնյա Պետափրեսի տանը` նա հայտնվեց ավելի ծանր վիճակում։ Պաշտոնյայի կնոջ զրպարտության արդյունքում Հովսեփը հայտնվեց եգիպտական բանտում։ Որքա~ն անճար և հուսահատ վիճակ։

 

Երբեմն մենք էլ հայտնվում ենք նման իրավիճակում, երբ մեզ թվում է, թե մեր բոլոր երազանքները, Աստծո խոստումները, կյանքի հանդեպ մեր սպասելիքները անհայտացել են մեր կյանքից, և որևէ ելք չկա։

 

Աստծո զավակների համար միշտ ելք կա։

 

Հովհաննեսի ավետարանում Տեր Հիսուսն ասաց. «Ես եմ դուռը» (Հովհ. 10:7)։ Քրիստոսին իր կյանքում ունեցող անձը միշտ ելք ունի։

Վերադառնանք Հովսեփին։ Ծննդոց 39:21-ում ասվում է, որ թեպետ Հովսեփն արտաքնապես անելանելի ու անճար վիճակում էր, Տերը նրա հետ էր։ Ահա թե որտեղից է սկսվում մեր հանճարեղ կյանքը։ Աստծո հետ ապրող մարդը աներևակայելի կյանք կունենա։

 

Թեպետ Աստված Հովսեփի հետ էր, բայց նա դեռ շարունակում էր մարդկային  միջոցներով դուրս գալ բանտից։ Երբ նա մեկնեց փարավոնի մատռվակապետի երազն ու ասաց, որ նա ազատվելու է, խնդրեց հիշել իրեն փարավոնի առաջ, սակայն վերջինս մոռացավ Հովսեփին։ Եվ երբ մարդկային բոլոր միջոցներն ու հնարամտություններն ավարտվում են, Աստված անցնում է գործի` Իր միջոցներով ազատելով Հովսեփին բանտից և կանգնեցնելով փարավոնի առաջ։

 

Արդյունքում Հովսեփը դարձավ հանճարեղ կառավարիչ և մեծ հեղինակություն ու համբավ ձեռք բերեց։

Աստծո նպատակը մեզ հանճարեղ դարձնելն է։

 

Հիսուսն ընտրեց հասարակ ձկնորսների, որոնցից ոմանք գուցե և բավարար գրագետ էլ չէին, սակայն նրանց դարձրեց աշխարհահռչակ և համբավավոր գիտնականներ և քարոզիչներ։

Գուցե հիմա քեզ զգաս աշխարհի ամենաանճար մարդը։ Սա լավագույն առիթն է, որ կյանքդ հանձնես Աստծուն` խնդրելով, որ նա քեզ անճարից դարձնի հանճար։ Ընդամենը մեկ տառի տարբերություն, որից սակայն մի ամբողջ կյանք և ճակատագիր է կախված։

 

Այսպիսով, լավ հիշենք այսօրվա մեր կարգախոսը.

 

Աստված անճարին դարձնում է հանճար։