Menu
Create Custom Side Menus
Vazgen Arseni | Եկեղեցի գնալը «սպանում է քաղցկեղը»
2471
post-template-default,single,single-post,postid-2471,single-format-standard,eltd-core-1.0.3,ajax_fade,page_not_loaded,,borderland-ver-1.6, vertical_menu_with_scroll,smooth_scroll,side_menu_slide_with_content,width_470,paspartu_enabled,paspartu_on_top_fixed,paspartu_on_bottom_fixed,wpb-js-composer js-comp-ver-4.9.1,vc_responsive

Եկեղեցի գնալը «սպանում է քաղցկեղը»

Եկեղեցի գնալը «սպանում է քաղցկեղը»

Եկեղեցի գնալը «սպանում է քաղցկեղը», նվազեցնում է ինֆարկտի ռիսկը և նպաստում երկարակեցությանը. հետազոտություն

Ամերիկացի հետազոտողները պարզել են, որ եկեղեցի գնալը և պաշտամունքին մասնակցելը «սպանում է քաղցկեղը», նվազեցնում է ինֆարկտի ռիսկը և նպաստում երկարակեցությանը, գրում է mirror.co.uk-ը:

Պարբերականի փոխանցմամբ՝ հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ հատկապես կանայք, ովքեր մասնակցել են եկեղեցական ծառայություններին շաբաթը մեկ անգամից ավել, 21 տոկոս ավելի քիչ հավանական է, որ կմահանան քաղցկեղից, համեմատած նրանց հետ, ովքեր երբեք չեն այցելել եկեղեցի:

Հարվարդի համալսարանի պրոֆեսոր, համաճարակաբան Թայլեր Վանդերուիլի կատարած ուսումնասիրության համաձայն՝ 1992-2012թթ հարցումները հաստատել են, որ եկեղեցի գնալը և հավաքույթներին մասնակցելը նպաստում է երկարակեցությանը:

Պրոֆեսորի կարծիքով՝ եկեղեցական ծառայություններին մասնակցելը նպաստում են սոցիալական աջակցությանը, նվազեցնում են դեպրեսիան և օգնում են մարդկանց ավելի դրականորեն տրամադրվել կյանքին: