Menu
Create Custom Side Menus
Vazgen Arseni | Գաղափա՞ր, թե՞ կաղապար
1832
post-template-default,single,single-post,postid-1832,single-format-standard,eltd-core-1.0.3,ajax_fade,page_not_loaded,,borderland-ver-1.6, vertical_menu_with_scroll,smooth_scroll,side_menu_slide_with_content,width_470,paspartu_enabled,paspartu_on_top_fixed,paspartu_on_bottom_fixed,wpb-js-composer js-comp-ver-4.9.1,vc_responsive

Գաղափա՞ր, թե՞ կաղապար

Գաղափա՞ր, թե՞ կաղապար


Մեր դարը գաղափարների և կապարների դար է։ Բաներ կան, որոնք կաղապարում են մեզ, սակայն երբ մենք գաղափար ենք կազմում կաղապարի մասին, այն մեզ ազատության ձգտում է տալիս։

 

Ճիշտ գաղափարով շարժվող և ապրող մարդը գիտակից և իմաստալից կյանքով է ապրում։ Իսկ այն մարդը, որ չունի գաղափար, կաղապարվում է և իր ապահովությունը փնտրում է սեփական կաղապարի մեջ։

 

Գաղափարակիր մարդու մտահորիզոնն ավելի լայն է, իսկ կաղապարված մարդու համար իր կաղապարից այն կողմ աշխարհ չկա։

 

Կաղապարները կարող են գեղեցիկ և գրավիչ լինեն, սակայն դրանք կոչնչացնեն քո երազանքները, տեսիլքները և քո նախասահմանվածությունը։

 

Մեռած մարդուն կարող են տեղադրել գեղեցիկ դագաղի մեջ` իր բոլոր հարմարություններով, սակայն այն չի կարող կենդանացնել այդ մարդուն։

 

Կաղապարը մեզ կարող է սպանել և գերեզման տանել մեր սպասելիքները, ձգտումները։

 

Պատմության մեջ մարդիկ են եղել, ովքեր կաղապարից դուրս եկան։ Թույլ չտվեցին, որ կաղապարը վնասի նրանց գաղափարը։

 

Պատմությունը կերտում են գաղափարով մարդիկ, իսկ կաղապարվածները պարզապես դիտում են։

 

Այսօր ինչ-որ բժշկի գրությունը կարող է կաղապար լինել մեկի համար և դատավճիռ։

 

Ինչ-որ մեկի խոսքը կարող է կաղապարի պես սահմանափակել քո կյանքը. «Դու չես կարող, քեզ մոտ չի ստացվի, տեղդ նստիր, երազանքների գրկից դուրս արի»։

 

«Գաղափարը գալիս է հայտնությունից, իսկ կաղապարը` վախից ու տգիտությունից»։

 

Մեզ համար կաղապար կարող է լինել ծնողների խոսքերը։ Մենք հաճախ ենք լսում, երբ նման խոսքեր են ասվում. «Քեզ մոտ չի ստացվի, բոլորը կարող են, բայց դու չես կարող։ Դու անհաջողակ, անկարող մեկն ես»։

 

Նման խոսքերը մեզ կաղապարում են, երբ սկսում ենք հավատալ դրանց։ Այդ խոսքերը սկսում են կերտել մեր ճակատագիրն ու կյանքը։

 

«Չարի վերջը» խրատական ստեղծագործությունում հանճարեղ Թումանյանը նկարագրում էր, թե ինչպես կկուն գաղափար չուներ այն մասին, որ ո՛չ սարն է աղվեսին պատկանում և ո՛չ էլ ծառը։ Առավել ևս, աղվեսը կացին չուներ։

 

Մենք կարիք ունենք այսօր գաղափար կազմելու մեր կաղապարի, մեր ինքնության և մեր կոչումի մասին։ Միայն այդ դեպքում գաղափարը մեզ կհանի կաղապարից, և մենք անճարից կվերածվենք հանճարի։