Menu
Create Custom Side Menus
Vazgen Arseni | ՏԱՍԸ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ ԾՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՌԱԿԱՑ ԳՐՔԻՑ
2309
post-template-default,single,single-post,postid-2309,single-format-standard,eltd-core-1.0.3,ajax_fade,page_not_loaded,,borderland-ver-1.6, vertical_menu_with_scroll,smooth_scroll,side_menu_slide_with_content,width_470,paspartu_enabled,paspartu_on_top_fixed,paspartu_on_bottom_fixed,wpb-js-composer js-comp-ver-4.9.1,vc_responsive

ՏԱՍԸ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ ԾՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՌԱԿԱՑ ԳՐՔԻՑ

ՏԱՍԸ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ ԾՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՌԱԿԱՑ ԳՐՔԻՑ

Մի չինական ասացվածք հետևյալն է ասում. «Մի սերունդ ծառն է տնկում, իսկ մյուս սերունդն այդ ծառի ստվերի տակ է նստում»։ Մենք ապրում ենք այն շատ ծառերի շուքի տակ, որ մեր նախնիներն են տնկել։

Սա թե՛ հիանալի առավելություն է, և թե՛ հսկայական մարտահրավեր: Հարկավոր չէ շատ սրամիտ կամ խորաթափանց լինել, որպեսզի տեսնենք, որ ներկայիս հասարակության բարոյական և հոգևոր արժեքները լուրջ անկումային վիճակում են գտնվում։ Այն դժվար հարցը, որին քրիստոնյա ծնողներն այսօր առերեսվում են, սա է. «Որտե՞ղ կարող ենք ծառեր տնկել, որոնց շուքի տակ ապագա սերունդները կարող են նստել` հեռու մնալով օրեցօր ավելի ու ավելի ուժգնացող հակաքրիստոնեական արժեքներ ունեցող այս աշխարհի տապից»։ Արդյո՞ք մենք ամեն բան անում ենք, որպեսզի կարողանանք ծառեր տնկել, թե՞ մեր երեխաներն ամբողջությամբ բարձիթողի վիճակում են գտնվում։

Ակնհայտ է, որ հնարավոր չէ նման բլոգային գրառման միջոցով մանրամասն ուսումնասիրել ամբողջ Աստվածաշունչը։ Այդ իսկ պատճառով, ես հիմնականում Առակաց գրքի շուրջ եմ ծավալվել։ Այս գիրքն իրոք որ հոյակապ է բոլոր ծնողների համար։ Այս գիրքն իմաստության շատ կիրառական ձևեր է պարունակում իր մեջ, որոնք գրվել են երկրի վրա երբևէ ապրած հավանաբար ամենաիմաստուն մարդու կողմից։ Ահա՛ այն տասը դասերը, որոնցից կարող եք սկսել:
 

1. ՏԻՐՈՋ ԵՐԿՅՈՒՂԸ ՍՈՎՈՐԵՑՐԵ՛Ք ՁԵՐ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ (Առ.1:7, 9:10, 10:27, 14:26, 27, 15:16, 16:6, 19:23)

Տիրոջ երկյուղը մեծագույն հիմքն է մեր երեխաների համար: Երբ նրանց Տիրոջ մասին ենք սովորեցնում` պետք է փորձենք Նրա բոլոր հատկանիշներին լիարժեք գնահատակ տալ: Շատ հաճախ երեխաներին ներկայացվում են միայն Աստծո հեզ և մեղմ հատկանիշները: Եվ նրանք այդպես էլ մեծանում են` սխալմամբ մտածելով, որ Աստված խստապահանջ չէ և Նրան չհնազանդվելը ոչ մի հետևանք չի ունենա: Աստվածաշնչի համաձայն ծնող լինելու նպատակն այն է, որ մեր երեխաներին սովորեցնենք վախենալ ոչ միայն մեր կողմից սահմանված չափանիշներից, այլ` Տիրոջ պատվիրանները խախտելուց: Եթե մեր երեխաները մեծանան` վախենալով միայն մեզանից, և ոչ թե Աստծուց, ապա ի՞նչ պետք է անեն, երբ իրենց կողքին չլինենք: Նրանք պետք է հասկանան, որ երբ սխալներ անեն, սուրբ Աստծո դեմ են դուրս գալիս, ով պատժում է իր արդար պատվիրանները խախտողներին:

 
2. ՍՈՎՈՐԵՑՐԵ՛Ք ՁԵՐ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՀՆԱԶԱՆԴՎԵԼ ԻՐԵՆՑ ԾՆՈՂՆԵՐԻՆ (Առ.1:8, 4:1-4, 6:20-23,13:24)

Ծնողները պետք է հնազանդություն սովորեցնեն իրենց երեխաներին: Սա ծնող լինելու պարզ և հիմնական պատասխանատվություններից մեկն է: Դա իր մեջ կարգապահություն և ճշգրտություն է ներառում: Նրանց հնազանդություն չսովորեցնելը սիրո բացակայություն է նշանակում: Դա ոչ թե ծնողական անձնասիրություն պետք է բխի, այլ որպես օգնություն, որպեսզի նրանք ավելի աճեն: Աստվածաշունչը երբեք դրական չի խոսում մակերեսային սիրո մասին, որը միշտ մեղմ է, հանդուրժող և ներողամիտ: Այն սերը, որը տանում է ամուր և հետևողական կարգապահության, ուժեղ և առողջ սերն է, որը հնազանդություն է պահանջում և պատժում է անհնազանդությունը, որովհետև երեխայի համար դա է լավագույնը:

 
3. ՍՈՎՈՐԵՑՐԵ՛Ք ՁԵՐ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՍԻՐԵԼ ԴԻՄԱՑԻՆԻՆ (Առ. 3:27-29, 25:21-22)

Հիսուսն ասաց, որ մեր հարևանին, ընկերոջը սիրելը երկրորդ ամենամեծ պատվիրանն է, և մենք լավ կանենք նրանց սովորեցնել այդպես ապրել: Մենք այնպիսի հասարակության մեջ ենք ապրում, որտեղ եսակենտրոնությունն ավելի ու ավելի է աճում: Մենք պետք է նպատակասլաց լինենք` մեր երեխաներին այնպիսի օրինակ թողնելով, որը նրանց ետ կպահի եսասիրությունից և կառաջնորդի այլ մարդկանց մասին անհանգստանալու` նրանց խնամք, հոգատարություն, բարություն, գթասրտություն, ներողամտություն և կարեկցանք ցուցաբերելու համար:

 
4. ՍՈՎՈՐԵՑՐԵ՛Ք ՁԵՐ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՎԵՐԱՀՍԿԵԼ ԻՐԵՆՑ ՄՏՔԵՐԸ (Առ. 4:23, 23:7)

Սա չափազանց դժվար է: Այսօր մեր երեխաները հարձակման տակ են գտնվում հեռուստատեսության, ֆիլմերի, երաժշտության, գովազդների, ինտերնետի և նույնիսկ դպրոցական ուսումնական ծրագրերի կողմից: Մենք պետք է այս բնագավառում բարձր չափանիշներ սահմանենք` պաշտպանելով մեր երեխաներին` անաչառ կերպով այնպիսի նյութեր բացահայտելով նրանց համար, որոնք կարող են վնասակար լինել: Սակայն նպատակակը չպետք է լինի նրանց աշխարհից մեկուսացումը։ Մենք պետք է օգնենք նրանց իմաստուն և խորաթափանց լինել: Մենք պետք է պարբերաբար խոսենք նրանց հետ այն մասին, թե նրանք և իրենց ընկերներն ինչ են դիտում: Ինչպես նաև, մենք պետք է մեզ վրա վերցնենք նրանց մտքերն այնպիսի բաներով սնելու նախաձեռնությունը, որոնք նրանց մեջ դրական մտածելակերպ կկերտեն:

 
5. ՍՈՎՈՐԵՑՐԵ՛Ք ՁԵՐ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ԸՆԿԵՐՆԵՐ ԸՆՏՐԵԼ ԻՐԵՆՑ ՀԱՄԱՐ ԶԳՈՒՇՈՐԵՆ (Առ. 1:10-18, 2:10-15, 13:20)

Եթե մենք չսովորեցնենք մեր երեխաներն ճիշտ ընկերակիցներ ընտրել, ապա սխալ ընկերակցությունը հաստատ և անխուսփելիորեն կգտնի նրանց: Մեր երեխաների բարոյական արժեքները, նրանց խոսելաոճը և այն գործողությունները, որոնց մեջ նրանք ներգրավվում են, հազիվ թե գերազանցեն հավատացյալների հետ շփմանը: Երեխաները շատ ավելի հակված են վատ օրինակների հետևել, քան լավ օրինակ լինել, հատկապես, երբ դա նշանակում է դեմ գնալ իրենց հասկակիցներին: Ակտիվ եղեք` խրախուսելով ձեր երեխաներին ընկերություն անել այնպիսի երեխաների հետ, ովքեր դրական ազդեցություն կունենան նրանց վրա:

 
6. ՁԵՐ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ԺՈՒԺԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՍՈՎՈՐԵՑՐԵ՛Ք (Առ. 2:16-19, 5:3-5, 6:23-33, 7:6-27)

Որքան ավելի են մեծանում մեր երեխաները, այնքան ավելի են նրանց մեջ զարգանում ուժեղ ցանկությունները, որոնք կարող են խնդիրների և դժվարությունների հանգեցնել, եթե նրանք չսովորեն վերահսկել իրենց ցանկություններն ու նախասիրությունները: Որպես ծնողներ` մենք պարտավոր ենք մեր երեխաների համար ժուժկալ անձանց օրինակներ ծառայել: Մենք պետք է նաև օգնենք նրանց հասկանալ, որ մեղքը միշտ էլ` վաղ թե ուշ, իր հետևանքներն է ունենալու: Պետք է նրանց մաքրության և սրբության առաքինությունը սովորեցնենք: Իմաստուն ծնողներն են, որ դեռ վաղ տարիքից ժամանակ են ներդնում իրենց երեխաների հետ հարաբերություններ կառուցելու համար և այդ ժամանակ նորմալ է համարվում միասին խոսել այն մասին, թե նրանց կյանքում ինչ է կատարվում: Եթե մենք շահենք նրանց վստահությունը, հարկ եղած ժամանակ նրանք օգնության և խորհրդի համար մեզ մոտ կգան:

 
7. ՍՈՎՈՐԵՑՐԵ՛Ք ՁԵՐ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՀԵՏԵՎԵԼ ԻՐԵՆՑ ԽՈՍՔԵՐԻՆ (Առ. 4:24, 10:11, 19-21, 32, 12:22, 15:7, 16:23)

Ծնողները պետք է սովորեցնեն իրենց երեխաներին զսպել իրենց լեզուն չարությունից: Մենք պետք է սովորեցնենք նրանց այնպիսի խոսքեր ասել, որոնք շինություն են դիմացինների համար, այլ ոչ թե վնասում են նրանց: Ինչպես նաև, պետք է սովորեցնենք նրանց ճշմարտությունն ասել` ոչ թե չստել: Սա շատ կարևոր է, որովհետև եթե նրանք սուտ խոսելով մեծանան, արդյունքն այն կլինի, որ նրանք ցանկացած տիպի մեղք կգործեն: Ծածկելով իրենց մեղքերը սուտ խոսելու միջոցով, նրանց խիղճը սովորում է հանդուրժել մեղքը: Ի վերջո, նրանց խիղճն այլևս չի կարող նրանց ետ պահել մեղք գործելուց:
 

8. ՍՈՎՈՐԵՑՐԵ՛Ք ՁԵՐ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՃԻՇՏ ՏՆՕՐԻՆԵԼ ԻՐԵՆՑ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ (Առ. 3:9-10, 11:24-28, 15:27, 19:17, 22:16, 23:4)

Ցանկանո՞ւմ եք, որ Աստված օրհնի ձեր երեխաներին: Եթե այո, ապա պետք է սովորեցնեք նրանց, թե ինչպես առատորեն տալ և թե ինչպես պետք է նրանք օգտագործեն իրենց գումարներն ու ունեցվածքը` Տիրոջը պատվելու համար: Ամենակարևոր սկզբունքներից մեկը, որ ծնողներս ինձ սովորեցրել են այն է, որ Աստված տալիս է, հոգում է: Դեռ վաղ տարիքից նրանց հետ միասին ներգրավվել եմ նրանց հավատքի մեջ` տալով այն, ինչ չէինք կարող մեզ թույլ տալ և կանոնավոր կերպով տեսել ենք, թե Աստված ինչպես է հավատարմաբար գործում հրաշքների միջոցով, երբ կարիքի մեջ էինք հայտվում: Մի՛ զրկեք ձեր երեխաներին այս արժեքավոր և անգնահատելի դասերից:
 

9. ՍՈՎՈՐԵՑՐԵ՛Ք ՁԵՐ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՋԱՆՔ ԱՆԵԼ ( Առ. 6:6-11, 10:4-5)

Մենք պարտավոր ենք սովորեցնել մեր երեխաներին լինել նախաձեռնող, կրել պատասխանատվություն և ծրագրել ապագան։ Ծուլությունը բնավորության վատթարագույն գծերից մեկն է: Ծույլ մարդը հմուտ է պատճառաբանություններ գտնելու և իրեն տրված հանձնարարությունները ձգձգելու հարցում: Մենք չպետք է թույլ տանք մեր երեխաաներին զարգացնել այդ ծույլ սովորույթները, այլ պետք է օրինակ ծառայենք` լինելով վճռական և գործունյա: Եթե նրանք մեզ միշտ տեսնեն հեռուստացույցի առջև նստած, ամենայն հավանականությամբ նրանք կհետևեն մեր օրինակին:

 
10. ՕՐԻՆԱԿ ԵՂԵՔ ՁԵՐ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ` ՁԵՐ ԱՄՈՒՍՆԱԿԱՆ ԿՅԱՆՔՈՎ (Առ. 5:15-20)

Սողոմոնը մի ամբողջ գիրք է գրել Աստվածաշնչի մեջ (Երգ Երգոցը), որտեղ խոսում է ամուսնության ուրախության մասին: Ցավոք, նա իր ուսուցման մեջ շատ հեռուն գնաց և բազմաթիվ կանայք ունեցավ: Այնուամենայնիվ, նա հիանալի է նկարագրում, թե ամուսնությունն իրականում ինչպիսին պետք է լինի: Կարևոր է, որ մենք էլ Սողոմոնի նման նույն սխալը չկրկնենք: Մեր խոսքերը պետք է համապատասխանեն մեր ապրած կյանքին: Մեր երեխաները պետք է տեսնեն, թե մենք ինչպես ենք վերաբերվում մեր ամուսնուն կամ կնոջը, թե ինչպես ենք միմյանց հետ խոսում, որպեսզի նրանք հասկանան, որ ծնողների լիարժեք բավարարվածությունն ու գոհունակությունն իրարից հեռու մնալով չէ, այլ` միմյանց հանդեպ սիրառատ և հավատարիմ լինելը: